Thursday, July 1, 2010

Հիլարի Քլինթոնը հանդիպելու է Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ

NEWS.am-ի ունեցած տեղեկություններով, հուլիսի 4-ին Հայաստան ժամանող ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հանդիպելու է ընդդիմության առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Թեեւ ՀԱԿ-ի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պաշտոնապես տեղեկացրեց, որ իրենք «առայժմ նման տեղեկություն չունեն», սակայն, նման հանդիպում կայանալու է: Հիշեցնենք, որ դեռեւս Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին, երբ ԱՄՆ նախագահն էր Բիլ Քլինթոնը (Հիլարի Քլինթոնի ամուսինը), ՀՀ նախագահը մտերմիկ հարաբերություններ է ունեցել Քլինթոնների ընտանիքի հետ: Նշենք, որ ըստ պաշտոնական հաղորդագրության, Հիլարի Քլինթոնը Հայաստանում հանդիպելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

No comments: