Panorama.am. 16-7-2010- Թուրքիան հայտարարում է, թե իր մոտեցումը Իրաքի տարածքային ամբողջականության հարցում մնում է անփոփոխ, Իրաքի Քուրդիստանի ինքնավար մարզի հետ զուգընթաց խորացնելով համագործակցությունը: Այսպիսով, Թուրքիան արձագանքել է ինքնավար մարզի ղեկավարի քրդական պետության ստեղծման մասին հայտարարությանը:
Ինչպես հայտնում է թուրքական Հուրիյեթ թերթը, Իրաքի Քուրդիստանի առաջնորդ Մեսուդ Բարզանին եգիպտական հեռուստատեսություններից մեկին տված հարցազրույցում ասել էր. «Ես դեմ եմ ուժի կիրառմանը, բայց քուրդ ժողովուրդը իրավունք ունի, ինչպես և թուրքերը, պարսիկներն ու արաբները ունենալ սեփական պետություն: Մենք չենք ասում, թե ավելի ուժեղ ենք, քան նրանք, սակայն և ոչ մի բանով չենք զիջում այդ ժողովուրդներին», - ասել է Բարզանին:
Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Բուրակ Օզյուգերգին այդ կապակցությամբ Հուրիեթին ասել է. «Ես չեմ լսել Պարոն Բարզանիի հայտարարությունը, բայց ասեմ, որ Իրաքի տարածքային ամբողջականության հարցում Թուրքիայի մոտեցումը չի փոխվել»:
Նշենք, վերջին տարիներին Թուրքիան ակտիվորեն համագործակցում է Իրաքի Քուրդիստանի ղեկավարության հետ ահաբեկիչների դեմ պայքարի ոլորտում ընդհանուր ջանքեր կիրառելու նպատակով:Saturday, July 17, 2010
Թուրքիան ջղաձգված է Իրաքի Քուրդիստանի անկախության հռչակման զրույցներից
Panorama.am. 16-7-2010- Թուրքիան հայտարարում է, թե իր մոտեցումը Իրաքի տարածքային ամբողջականության հարցում մնում է անփոփոխ, Իրաքի Քուրդիստանի ինքնավար մարզի հետ զուգընթաց խորացնելով համագործակցությունը: Այսպիսով, Թուրքիան արձագանքել է ինքնավար մարզի ղեկավարի քրդական պետության ստեղծման մասին հայտարարությանը:
Ինչպես հայտնում է թուրքական Հուրիյեթ թերթը, Իրաքի Քուրդիստանի առաջնորդ Մեսուդ Բարզանին եգիպտական հեռուստատեսություններից մեկին տված հարցազրույցում ասել էր. «Ես դեմ եմ ուժի կիրառմանը, բայց քուրդ ժողովուրդը իրավունք ունի, ինչպես և թուրքերը, պարսիկներն ու արաբները ունենալ սեփական պետություն: Մենք չենք ասում, թե ավելի ուժեղ ենք, քան նրանք, սակայն և ոչ մի բանով չենք զիջում այդ ժողովուրդներին», - ասել է Բարզանին:
Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Բուրակ Օզյուգերգին այդ կապակցությամբ Հուրիեթին ասել է. «Ես չեմ լսել Պարոն Բարզանիի հայտարարությունը, բայց ասեմ, որ Իրաքի տարածքային ամբողջականության հարցում Թուրքիայի մոտեցումը չի փոխվել»:
Նշենք, վերջին տարիներին Թուրքիան ակտիվորեն համագործակցում է Իրաքի Քուրդիստանի ղեկավարության հետ ահաբեկիչների դեմ պայքարի ոլորտում ընդհանուր ջանքեր կիրառելու նպատակով:
برچسبها:
Ադրբեջան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment