Wednesday, July 14, 2010

Հերթական ծեծկռտուքը Թուրքիայի խորհրդարանում

Tert.am. 14-7-2010- Երեկ Թուրքիայի Ազգային մեծ ժողովում տեղի է ունեցել հերթական վիճաբանությունը, որն ավարտվել է ծեծկռտուքով: Hurriyet օրաթերթի փոխանցմամբ` վիճաբանությունը տեղի է ունեցել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ) և ընդդիմադիր «Ազգայնական շարժում» (ԱՇԿ) կուսակցությունների պատգամավորների միջև 8 նոր համալսարաններ բացելու վերաբերյալ օրինագծի քննարկման ժամանակ: ԱՇԿ-ական պատգամավոր Յըլմազ Թանքութը օրինագծի առնչությամբ ելույթից հետո իր տեղը վերադառնալիս ԱԶԿ-ական պատգամավոր Մուհյեթթին Աքսաքին հանդիմանել է` ասելով. «Ողջ իմ ելույթի ժամանակ խոսեցիք: Նախ լսեք, հասկացեք, հետո խոսեք»: Այդ խոսքերից հետո պատգամավորների միջև ծեծկռտուք է սկսվել: ԱԶԿ-ական Աքսաքը բռունցքով հարվածել է ԱՇԿ-ական Թանքութին, վերջինս էլ աքացի է հասցրել իշխող կուսակցության պատգամավորին: Մյուս խորհրդարանականների միջամտությամբ` ծեծկռտուքի հետագա ընթացքը կանխվել է:

No comments: