Հուլիսի 13-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Դամթյու Դեսալեյնին (Damtew Dessalejne)` հավատարմագրման նամակի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով դեսպան Դեսալեյնին Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն հայտնեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ բազմամյա արդյունավետ համագործակցության կապակցությամբ, ընդգծելով, որ գրասենյակն իր գործունեությունը սկսել է Հայաստանում Ադրբեջանից բռնագաղթած շուրջ 400.000 փախստականներին օժանդակելու նպատակով:
Խոսելով համագործակցության հեռանկարների մասին, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասաց, որ Հայաստանի կառավարությունը առաջնահերթ է համարում Ադրբեջանից բռնագաղթած և ժամանակավոր կացարաններում բնակվող անձանց ընտանիքներին բնակարաններով ապահովելու հարցը եւ ակնկալում է աջակցություն այդ խնդիրների լուծման գործընթացում:
Դամթյու Դեսալեյնը, անդրադառնալով Հայաստանում գրասենյակի գործունեությանը, արձանագրելով ՀՀ կառավարության և Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի միջեւ համագործակցության արդյունավետությունը, նշեց, որ գրասենյակը շարունակելու է Հայաստանում փախստականների հիմնախնդիրների լուծմանը վերաբերող տարբեր ծրագրերի իրականացումը, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:Wednesday, July 14, 2010
ԽՈՍԵԼ ԵՆ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հուլիսի 13-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Դամթյու Դեսալեյնին (Damtew Dessalejne)` հավատարմագրման նամակի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով դեսպան Դեսալեյնին Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն հայտնեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ բազմամյա արդյունավետ համագործակցության կապակցությամբ, ընդգծելով, որ գրասենյակն իր գործունեությունը սկսել է Հայաստանում Ադրբեջանից բռնագաղթած շուրջ 400.000 փախստականներին օժանդակելու նպատակով:
Խոսելով համագործակցության հեռանկարների մասին, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասաց, որ Հայաստանի կառավարությունը առաջնահերթ է համարում Ադրբեջանից բռնագաղթած և ժամանակավոր կացարաններում բնակվող անձանց ընտանիքներին բնակարաններով ապահովելու հարցը եւ ակնկալում է աջակցություն այդ խնդիրների լուծման գործընթացում:
Դամթյու Դեսալեյնը, անդրադառնալով Հայաստանում գրասենյակի գործունեությանը, արձանագրելով ՀՀ կառավարության և Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի միջեւ համագործակցության արդյունավետությունը, նշեց, որ գրասենյակը շարունակելու է Հայաստանում փախստականների հիմնախնդիրների լուծմանը վերաբերող տարբեր ծրագրերի իրականացումը, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment