
News.am. 14-7-2010- Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն այսօր լրագրողների խնդրանքով անդրադարձավ Հյուսիս-Հարավ գազամուղի Վրաստանի տարածքում գտնվող հատվածի վաճառքի հարցին։ Ըստ նախարարի՝ Վրաստանը չի հայտարարել, որ պատրաստվում է գազամուղը վաճառել, առայժմ միայն գազամուղը հանվել է ռազմավարական
օբյեկտների շարքից։ Այդ որոշումը, ըստ Մովսիսյանի, կապված է այն հանգամանքի հետ, որ մայր գազամուղը դուրս է մնում ցանցից, որի մեջ մտնում են մյուս գազատարները, որոնք իրենց հերթին սնուցվում են մայր գազամուղից։
«Այս պահին կառավարությունը որեւէ մտահոգություն չունի։ Եթե վաճառքի հանվի էլ՝ մեր երկրի համար որեւէ ցնցումային վիճակ չի ստեղծվի»,- ասաց Մովսիսյանը։
Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Նիկոլոզ Գիլաուրին, հուլիսի 2-ին ելույթ ունենալով երկրի խորհրդարանում, հայտարարել էր գազատարի բաժնետոմսերի 10-15 տոկոսը լոնդոնյան բորսայում տեղադրելու հնարավորության մասին:
No comments:
Post a Comment