Panorama.am. 14-7-2010- «Պարզ է, որ նույն Էրդողանը երևի հասկացել է, որ նման հանցագործություններն ուղղված են ողջ մարդկության դեմ և հույս ունենք, որ Էրդողանի տառաճանաչությունը բարձր մակարդակում է, և պատմության էջերը թերթելով` կարող է վերջապես հասկանալ, որ Օսմանյան Թուրքիայում իր մասշտաբներով անհամեմատ ավելի մեծ ոճիր է իրականացվել»,- անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Էրդողանի` Բոսնիայի Սրեբրենիցա քաղաքում հնչեցրած հայտարարությանը՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը:
Նշենք, որ Բոսնիայի Սրեբրենիցա քաղաքում ունեցած իր ելույթում Թուրքիայի վարչապետը խոսել է 15 տարի առաջ զանգվածային ձևով սպանված բոսնիացի մահմեդականների մասին՝ նշելով, որ նման ոճիրները ծանր հարված են մարդկության արժանապատվությանը և սև բիծ` ոչ միայն Բալկանների, այլև ողջ եվրոպայի համար:
«Էրդողանին նախ կհորդորեմ՝ նման հայտարարություններ անելուց առաջ` վերհիշել պատմությունը և փորձել իր գնահատականների մեջ մտովի տեղավորել այն ոճրագործությունը, որը տեղի է ունեցել 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին: Իմ կարծիքով, նման քայլերով Թուրքիան աստիճանաբար փորձում է իր երկրում ապրող ծայրահեղական տրամադրված հատվածին «պատրաստել» Ցեղասպանության ճանաչման գործընթացին, որը Թուրքիայում վաղ թե ուշ պետք է սկսվի: Եթե լավատեսորեն մոտենանք, գուցե սրան էր ուղղված Էրդողանի այդ հայտարարությունը»,- ասաց Հ. Սահակյանը:
Խորհրդարանականի խոսքերով, շատ հնարավոր է, որ Թուրքիան, հասկանալով, որ տապալել է հայկական կողմի հետ սկսված գործընթացը, ցանկանում է «թոզ փչել» միջազգային հանրության աչքին: «Միգուցե նա փորձում է հետ վերադառնալ բանակցային սեղան և շարունակել հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացման գործընթացը»,- հավելեց նա:Wednesday, July 14, 2010
Հ. Սահակյանը Էրդողանին հորդորում է ուշադիր թերթել պատմության էջերը
Panorama.am. 14-7-2010- «Պարզ է, որ նույն Էրդողանը երևի հասկացել է, որ նման հանցագործություններն ուղղված են ողջ մարդկության դեմ և հույս ունենք, որ Էրդողանի տառաճանաչությունը բարձր մակարդակում է, և պատմության էջերը թերթելով` կարող է վերջապես հասկանալ, որ Օսմանյան Թուրքիայում իր մասշտաբներով անհամեմատ ավելի մեծ ոճիր է իրականացվել»,- անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Էրդողանի` Բոսնիայի Սրեբրենիցա քաղաքում հնչեցրած հայտարարությանը՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը:
Նշենք, որ Բոսնիայի Սրեբրենիցա քաղաքում ունեցած իր ելույթում Թուրքիայի վարչապետը խոսել է 15 տարի առաջ զանգվածային ձևով սպանված բոսնիացի մահմեդականների մասին՝ նշելով, որ նման ոճիրները ծանր հարված են մարդկության արժանապատվությանը և սև բիծ` ոչ միայն Բալկանների, այլև ողջ եվրոպայի համար:
«Էրդողանին նախ կհորդորեմ՝ նման հայտարարություններ անելուց առաջ` վերհիշել պատմությունը և փորձել իր գնահատականների մեջ մտովի տեղավորել այն ոճրագործությունը, որը տեղի է ունեցել 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին: Իմ կարծիքով, նման քայլերով Թուրքիան աստիճանաբար փորձում է իր երկրում ապրող ծայրահեղական տրամադրված հատվածին «պատրաստել» Ցեղասպանության ճանաչման գործընթացին, որը Թուրքիայում վաղ թե ուշ պետք է սկսվի: Եթե լավատեսորեն մոտենանք, գուցե սրան էր ուղղված Էրդողանի այդ հայտարարությունը»,- ասաց Հ. Սահակյանը:
Խորհրդարանականի խոսքերով, շատ հնարավոր է, որ Թուրքիան, հասկանալով, որ տապալել է հայկական կողմի հետ սկսված գործընթացը, ցանկանում է «թոզ փչել» միջազգային հանրության աչքին: «Միգուցե նա փորձում է հետ վերադառնալ բանակցային սեղան և շարունակել հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացման գործընթացը»,- հավելեց նա:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment