Wednesday, July 14, 2010

Ահմադինեջադը թուրք հարս է բերում

Tert.am. 14-7-2010- Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի որդին ամուսնանալու է թրքուհու հետ: Թուրքական Posta պարբերականի փոխանցմամբ` Իրանի նախագահի որդին` Ալի Ռըզան, և Ստամբուլում գտնվող Ehlibeyt («Էհլիբեյթ») հրատարակչատան տնօրեն Ռահմի Օնուրշայի դուստրը` Մասումե Օնուրշան, ամուսնանալու են մոտ ապագայում: Թուրքական պարբերականի տեղեկացմամբ` երիտասարդները ծանոթացել են Թեհրանի համալսարանում ուսանելիս: Հարսանիքը տեղի է ունենալու Ստամբուլում, որին ներկա է լինելու նաև Իրանի նախագահը:

No comments: