Haynews.am. 3-7-2010- «Միջազգային փորձը ցույց է տալիս խաղապահ զորքերի անարդյունավետությունը: Մենք գիտենք, որ ոչ Կոսովոյում, ոչ Աբխազիայում և Հարավային Օսեթիայում այդ զորքերը չկարողացան պաշտպանել խաղաղ բնակչության շահերը»,-«Ռեգնում» գործակալության հետ զրույցում հայտարարել է Արցախի ոչ կառավարական կազմակերպությունների խորհրդի անդամ, քաղաքագետ Հասմիկ Առուշանյանը:
Ըստ վերջինիս, ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների ղեկավարների հայտարարության մեջ ամենակասկածելի և զգուշավոր կետը Արցախի միջանկյալ կարգավիճակի հարցն է:
«Ինչու այժմ գործող ստատուս-քվոն չի բավարարում նրանց: Ինչ է նշանակում «միջանկյալ» կարգավիճակ: Ով պետք է ապահովի մեր անվտանգությունը` առանց մեր ինքնապաշտպանական ուժերի: Ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ այլ երկրների զորքերի մուտքը տարածաշրջան: Մեր միակ պաշտպանը ԼՂՀ Պաշտպանության Բանակն է»,-հայտարարել է քաղաքագետը:
Saturday, July 3, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment