NEWS.am-ի տեղեկություններով, իշխանական վերնախավում որոշում է կայացվել ռեանիմացնել մի քանի՝ ժամանակին համբավ ունեցող կուսակցությունների՝ առաջիկա ընտրություններին նոր ճակատով հանդես գալու համար։ Մասնավորապես՝վերակենդանացման եւ վերազինման գործընթացը սկսվել է կոալիցիոն կուսակցություններից մեկից՝ «Օրինաց երկրից»:
Այդ կուսակցությունը, ինչպես հայտնի է, մեծ հարվածներ կրեց 2006 թվականին կոալիցիայից դուրս գալուց հետո, եւ այն լքեցին կուսակցությոն ֆինասական դոնորները հանդիսացող շատ ՕԵԿ-ականներ, մասնավորապես Գրիգոր Մարգարյանը (Բելաջիոյի Գրիշ), Արտակ Սարգսյանը (SAS-ի Արտակ) եւ այլք։ Մեր տեղեկություններով՝ այժմ ՕԵԿ-ը նեղ պահին լքած այդ անձիք կրկին փորձում են վերադառնալ կուսակցություն, սակայն Արթուր Բաղդասարյանը դեռեւս համաձայնություն չի տվել։ Եւ բացի այդ, լուրջ աշխատանք է տարվում՝ անկուսակցական բիզնեսմեններին ու օլիգարխներին ՕԵԿ-ական դարձնելու ուղղությամբ։ Նրանցից շատերն ի դեպ, արդեն համաձայնել են անդամագրել Արթուր Բաղդասարյանի ղեկավարած կուսակցությանը, որոնց անունները հայտնի կդառնան առաջիկայում։ Լուրեր կան, թե ՕԵԿ-ական դառնալու ուղղությամբ լոբբինգ է տարվում մասնավորապես ՀՀԿ եւ ԲՀԿ ցուցակներով պատգամավոր դարձած անկուսակցականների, եւ ամենացնցողը՝ Հայ Ազգային Կոնգրեսի համակիրների շրջանում։ Հայտնի չէ, թե նրանցից քանիսն են համաձայնել ընդունել ՕԵԿ ընդունվելու առաջարկը։
Տեղեկություներ են շրջանառվում, որ ՕԵԿ-ին երկրորդ շունչը հաղորդելու որոշումը իշխանական բարձր էշելոններում է կայացվել, որի նպատակը առաջիկա խորհրդարանական ընտրություններում հնարավորինս շատ յուրային կուսակցությունների մասնակցությունն ապահովելն է եւ ընդդիմության՝ Հայ Ազգային Կոնգրեսի ձայները փոշիացնելը։
Վերջերս, ինչպես հայտնի է, ՕԵԿ-ական է դարձել գործարար Արայիկ Հայրապետյանը (Լավանդայի Արայիկ), իսկ օրերս՝ Տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Էդվարդ Մադաթյանը։
Ի դեպ, երբ NEWS.am-ի թղթակիցը փորձել է պարզել, թե ինչո՞ւ է Մադաթյանը որոշել անդամագրվել հենց ՕԵԿ-ին եւ ոչ այլ կուսակցության, Մադաթյանը բառացի ասել է. «Որովհետեւ ՕԵԿ-ի բոլոր ծրագրերը ինձ դուր են գալիս, համահունչ են ինձ եւ ես կարծում եմ իրենց հետ միասին իմ ծրագրերն եմ իրականացնում»: Նա, սակայն չի պատասխանել այն հարցին, թե հատկապես ո՞ր ծրագրերի մասին է խոսքը՝ «Ես էլ ձեր ոչ մի հարցի չեմ պատասխանում։ Վսյո»,-սրտնեղել է Մադաթյանը։Saturday, July 3, 2010
Ո՞վ է արհեստական շնչառություն տալիս ՕԵԿ-ին
NEWS.am-ի տեղեկություններով, իշխանական վերնախավում որոշում է կայացվել ռեանիմացնել մի քանի՝ ժամանակին համբավ ունեցող կուսակցությունների՝ առաջիկա ընտրություններին նոր ճակատով հանդես գալու համար։ Մասնավորապես՝վերակենդանացման եւ վերազինման գործընթացը սկսվել է կոալիցիոն կուսակցություններից մեկից՝ «Օրինաց երկրից»:
Այդ կուսակցությունը, ինչպես հայտնի է, մեծ հարվածներ կրեց 2006 թվականին կոալիցիայից դուրս գալուց հետո, եւ այն լքեցին կուսակցությոն ֆինասական դոնորները հանդիսացող շատ ՕԵԿ-ականներ, մասնավորապես Գրիգոր Մարգարյանը (Բելաջիոյի Գրիշ), Արտակ Սարգսյանը (SAS-ի Արտակ) եւ այլք։ Մեր տեղեկություններով՝ այժմ ՕԵԿ-ը նեղ պահին լքած այդ անձիք կրկին փորձում են վերադառնալ կուսակցություն, սակայն Արթուր Բաղդասարյանը դեռեւս համաձայնություն չի տվել։ Եւ բացի այդ, լուրջ աշխատանք է տարվում՝ անկուսակցական բիզնեսմեններին ու օլիգարխներին ՕԵԿ-ական դարձնելու ուղղությամբ։ Նրանցից շատերն ի դեպ, արդեն համաձայնել են անդամագրել Արթուր Բաղդասարյանի ղեկավարած կուսակցությանը, որոնց անունները հայտնի կդառնան առաջիկայում։ Լուրեր կան, թե ՕԵԿ-ական դառնալու ուղղությամբ լոբբինգ է տարվում մասնավորապես ՀՀԿ եւ ԲՀԿ ցուցակներով պատգամավոր դարձած անկուսակցականների, եւ ամենացնցողը՝ Հայ Ազգային Կոնգրեսի համակիրների շրջանում։ Հայտնի չէ, թե նրանցից քանիսն են համաձայնել ընդունել ՕԵԿ ընդունվելու առաջարկը։
Տեղեկություներ են շրջանառվում, որ ՕԵԿ-ին երկրորդ շունչը հաղորդելու որոշումը իշխանական բարձր էշելոններում է կայացվել, որի նպատակը առաջիկա խորհրդարանական ընտրություններում հնարավորինս շատ յուրային կուսակցությունների մասնակցությունն ապահովելն է եւ ընդդիմության՝ Հայ Ազգային Կոնգրեսի ձայները փոշիացնելը։
Վերջերս, ինչպես հայտնի է, ՕԵԿ-ական է դարձել գործարար Արայիկ Հայրապետյանը (Լավանդայի Արայիկ), իսկ օրերս՝ Տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Էդվարդ Մադաթյանը։
Ի դեպ, երբ NEWS.am-ի թղթակիցը փորձել է պարզել, թե ինչո՞ւ է Մադաթյանը որոշել անդամագրվել հենց ՕԵԿ-ին եւ ոչ այլ կուսակցության, Մադաթյանը բառացի ասել է. «Որովհետեւ ՕԵԿ-ի բոլոր ծրագրերը ինձ դուր են գալիս, համահունչ են ինձ եւ ես կարծում եմ իրենց հետ միասին իմ ծրագրերն եմ իրականացնում»: Նա, սակայն չի պատասխանել այն հարցին, թե հատկապես ո՞ր ծրագրերի մասին է խոսքը՝ «Ես էլ ձեր ոչ մի հարցի չեմ պատասխանում։ Վսյո»,-սրտնեղել է Մադաթյանը։
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment