Aysor.am. 1-7-2010- Պաշտպանության նախարարին առընթեր Հասարակական խորհրդի անդամ Դավիթ Ջամալյանը, խոսելով հունիսի 18-ին Չայլու գյուղի սահմանային հատվածում տեղի ունեցած միջադեպի մասին, ասաց, որ այդ հարձակումը երկու նպատակ կարող էր հետապնդել, առաջինը` ադրբեջանիցիները ցանակացել են հենակետ գրավել և երկրորդը` քաղաքական դրդապատճառները:
«Թեև հարձակվողները եղել են 20 հոգի, սակայն նրանց չի հաջողվել իրենց ցանկացածին հասնել, այսինքն` հենակետ գրավել, մեր զինվորները կռվել են և կռվել արժանապատվորեն: Երկրորդը, իմ կարծիքով, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուղղակի ցանականում էր ինչ-որ բան ապացուցել, որն, իհարկե, չի ստացվել»,- ասաց հոգեբանը` ավելացնելով, որ դա ընդամենը «Ալիևի քաղաքական կապրիզն էր»:
Դ. Ջամալյանը նկատեց, որ առհասարակ ահռելի ժամանակ և գումար է պահանջվում նման դիվերսիոն ստորաբաժանումներ պատրաստելու համար, և «կրակի բերան տանել քաղաքական ինչ-որ մի քայլ անելու համար, անիմաստ է»:
Հոգեբանի համոզմամբ` հարձակման պատճառներն ու արդյունքներն ադրբեջանական զինվորների համար բարոյալքող են, քանի որ «տվյալ դեպքում իրենց իսկ գլխավոր հրամանատարի` Ալիևի կողմից արհամարհանքն է սեփական զիվորի կյանքի հանդեպ, զինոր, ով հարձակվել է, զոհ ունեցել և արդյունքում ոչինչ չի շահել»:
Հայկական կողմը, ըստ հոգեբանի, երբեք իրենց զինվորներին իրենց վարած քաղաքականությունն առաջ տանելու համար նման գործողությունների չի դիմում:
Ջամալյանի կարծիքով, ադրբեջանիցիների քայլը ձախողված է:Thursday, July 1, 2010
Չայլուի դեպքը` Ալիևի «քաղաքական կապրիզ»

Ջամալյանի կարծիքով, ադրբեջանիցիների քայլը ձախողված է:
برچسبها:
Արցախ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment