«ԱԶԳ», 28-09-2010 - «Տարօրինակ է, որ մշտապես հայկական կողմին հրադադարը խախտելու, դիվերսիոն գործողություններ իրականացնելու կեղծ մեղադրանքներ ներկայացնելուն զուգահեռ, ադրբեջանական կողմը չի ցանկանում արձագանքել դիպուկահարներին շփման գծից հեռացնելու նախաձեռնությանը: Ինչ վերաբերում է հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտումների մասին Ադրբեջանի ՊՆ մամլո խոսնակ Սաբիրօղլու հնչեցրած հերթական ապատեղեկատվությանը, ապա կրկին շեշտում ենք, որ հայկական կողմը խստորեն հետեւում է շփման գծում հրադադարի պահպանմանը, ինչը չի կարելի ասել ԱՀ զինված ուժերի մասին: Ասվածի վառ ապացույցն են վերջին ամիսներին ադրբեջանական դիվերսիոն խմբերի հայկական տարածք ներթափանցելու անհաջող փորձերը, որոնք մարդկային զոհերի պատճառ են դարձել: Ադրբեջանցի դիպուկահարի գնդակից սեպտեմբերի 17-ին զոհվել է ԼՂՀ ՊԲ ժամկետային զինծառայող Անդրանիկ Սարգսյանը: Այս միջադեպերի կապակցությամբ հայտարարություններով հանդես են եկել ԵԱՀԿ գործող նախագահը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ԵՄ ներկայացուցիչներՙ նշելով, որ ուժի հետագա կիրառումը միայն բարդացնում է իրավիճակը եւ կարող է հանգեցնել տառապանքների, ավերածությունների եւ հակամարտության ու թշնամանքի շարունակության:
Իրականությանը չի համապատասխանում նաեւ ԱՀ ՊՆ մամուլի խոսնակի պնդումը հայկական կողմից ադրբեջանական քաղաքացիական բնակչության գնդակոծության մասին: Հարկ ենք համարում եւս մեկ անգամ նշել, որ ՀՀ զինված ուժերը խստորեն հետեւում են հրադադարի ռեժիմի պահպանմանը եւ համարժեք գործողությունների են դիմում միմիայն ի պատասխան հակառակորդի ոտնձգությունների», ասված է ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment