News.am. 27-9-2010- Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը պետք է մնա ԵԱՀԿ Մինսկի խմբի մենաշրոնհը: Այս մասին սեպտեմբերի 27-ին «Ժամանակ» թերթին տված հարցազրույցում ասել է Միջազգային ճգնաժամային խմբի (ՄՃԽ) Եվրոպական ծրագրերի ղեկավար Սաբինա Ֆրեյզերը:
«Ես ըմբռնումով եմ մոտենում Ադրբեջանի անհագստությանը կապված նրա հետ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը ոչնչի չեն բերում: Բայց առաջիկա ամիսներին սպասվող փոփոխությունները կարող են փոխել Ադրբեջանի դիրքորոշումը»,- ասել է Ֆրեյզերը, հավելելով, որ այստեղ Հայաստանը լուրջ խնդիր ունի, քանի որ Ադրբեջանն ասում է, որ ընդունում է կարգավորման հիմնական սկզբունքները, իսկ Հայաստանը այդպես չի վարվում:
«Հայաստանը մինչ օրս չի հայտարարել, թե ինչն է կոնկրետ համարում ընդունելի, եւ ինչն` անընդունելի, հիմնարար սկզբունքներում, իսկ դա թույլ չի տալիս առաջ ընթանալ կարգավորման ուղղությամբ»,- նշել է նա:
Խոսելով Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեի այն հայտարարության մասին, ըստ որի, Մինսկի խումբը նոր գաղափարներ է գեներացրել եւ առաջարկում է «փոփոխել այդ տարածքների ներկա կարգավիճակը» (խոսքը Ղարաբաղի եւ նրան հարակից 7 շրջանների մասին է), Սաբինա Ֆրեյզերն ասել է, որ այնքան էլ հասկանալի չէ, թե ինչ է նկատի ունեցել Բրադկեն, բայց իր կարծիքով, մի բան ակնհայտ է. «7 գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին: Ես չեմ կարող ասել, քննարկվո՞ւմ է, արդյոք, հիմա Լաչինի միջանցքի կարգավիճակը, որոշ տարածքներ ավելի ո՞ւշ են վերադարձվելու Ադրբեջանին, քան` մյուսները, թե` ոչ, բայց ակնհայտ է, որ այդ տարածքներն օկուպացված են եւ դրանց կարգավիճակի փոփոխություն նշանակում է վերադարձ Ադրբեջանի հսկողության տակ»:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment