Panorama.am. 13-10-2010- Նախօրեին մեկնարկել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հունաստանի Հանրապետություն:
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հաղորդում են, որբ պատվիրակության կազմում են պատգավորներ Հովհաննես Մարգարյանը, Գոհարիկ Ենոքյանը, Ռուզաննա Առաքելյանը, Էդուարդ Շարմազանովը, Մարտին Սարգսյանը, Արման Սահակյանը, Ալեքսան Պետրոսյանը:
Աթենքում ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանն ընդունեց Հունաստանի Նախագահ Կարոլոս Պապուլիասը:
Ողջունելով հյուրերին` Հունաստանի Նախագահը բարձր է գնահատել երկու երկրների միջև գոյություն ունեցող դարերից եկող բարեկամական և ջերմ հարաբերությունները, ինչը պայմանավորված է նաև պատմական ընդհանրությամբ և ճակատագրերի նմանությամբ:
«Եվ հայերը, և հույները տուժել են Թուրքիայի կողմից», -նշել է Նախագահ Պապուլիասը: Նա ափսոսանք է հայտնել, որ մինչ օրս Թուրքիան ներողություն չի խնդրել հայերից Օսմանյան կայսրության իրականացրած ոճրագործության համար, ինչպես դա արել է Գերմանիան` ներողություն խնդրելով հրեաներից նացիստների իրագործած հոլոքոսթի համար:

No comments:
Post a Comment