Հոկտեմբերի 12-ին սկսվել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հունաստանի Հանրապետություն:
Աթենքում ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանն ընդունեց Հունաստանի Նախագահ Կարոլոս Պապուլիասը:
Ողջունելով հյուրերին` Հունաստանի Նախագահը բարձր է գնահատել երկու երկրների միջև գոյություն ունեցող դարերից եկող բարեկամական և ջերմ հարաբերությունները, ինչը պայմանավորված է նաև պատմական ընդհանրությամբ և ճակատագրերի նմանությամբ: «Եվ հայերը, և հույները տուժել են Թուրքիայից»,- նշել է Նախագահ Պապուլիասը: Նա ափսոսանք է հայտնել, որ մինչ օրս Թուրքիան ներողություն չի խնդրել հայերից Օսմանյան կայսրության իրականացրած ոճրագործության համար, ինչպես դա արեց Գերմանիան` ներողություն խնդրելով հրեաներից նացիստների իրագործած հոլոքոսթի համար:
Հունաստանի Նախագահը կարևորել է ԱԺ նախագահի այցը երկկողմ գործակցությունը զարգացնելու առումով և համոզմունք հայտնել, որ հունվարին սպասվող Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի այցը Հունաստան էլ ավելի կամրապնդի երկու երկրների բարեկամական հարաբերությունները և կխթանի միջպետական փոխգործակցությունը: Նա կարևորել է նաև միջխորհրդարանական և տնտեսական համագործակցության ակտիվացումը և ընդհանրապես հարաբերությունների խորացումը բոլոր բնագավառներում:
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին՝ Հունաստանի նախագահը կարևորել է հիմնախնդրի խաղաղ ճանապարհով լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` նշել է, որ Հայաստանի անկախությունից ի վեր Հունաստանի հետ ձևավորվել են ամուր գործընկերային հարաբերություններ, որոնք հիմնված են մեր ժողովուրդների միջև դարավոր բարեկամության վրա: Նա բարձր է գնահատել Հայաստանի և Հունաստանի միջև հաստատված հարաբերությունները, որոնք կարևոր գրավական են տարբեր ոլորտներում համագործակցության հետագա զարգացման և խորացման համար: Նշվել է, որ Հայաստանը նույնպես կարևորում է Հունաստանի հետ հարաբերությունների թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ ձևաչափերով զարգացումը: Հայաստանի խորհրդարանի նախագահը շեշտել է, որ հայ-հունական համագործակցությունը Հայաստանը դիտում է որպես կարևոր բաղադրիչ մեր երկրի եվրաինտեգրման քաղաքականության ընդհանուր համատեքստում` հաշվի առնելով Հունաստանի ակտիվ ներգրավվածությունը եվրոպական կառույցներում: Ազգային ժողովի նախագահը նշել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ԵՄ անդամ երկրների և խորհրդարանների հետ հարաբերությունների զարգացմանը, իսկ Արևելյան գործընկերությունը որակական այլ հարթություն է տեղափոխում եվրոպական երկրների հետ փոխգործակցությունը` նոր հեռանկարներ բացելով Հայաստանի համար: Հովիկ Աբրահամյանը կարևորել է երկկողմ առևտրատնտեսական կապերի աշխուժացումը, այս համատեքստում նշելով, որ դրանց մակարդակը չի արտացոլում համագործակցության համար առկա ներուժը: Նա կարևորել է միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը: Ազգային ժողովի նախագահը նշել է, որ Հայաստանը հետևողական է ԵՄ հետ քաղաքական երկխոսությունը ու աստիճանական տնտեսական ինտեգրումը խորացնելու իր քաղաքական հանձնառության մեջ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև հայ-թուրքական հարաբերություններին: Կողմերը քննարկել են նաև Հունաստանի հայկական համայնքին հուզող մի շարք հարցեր:
ՀՀ ԱԺ պատվիրակության հաջորդ հադիպումը Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Ֆիլիպոս Պետսալնիկոսի հետ էր:
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, շնորհակալություն հայտնելով Հունաստան այցելելու հրավերի և ջերմ ընդունելության համար, նշել է, որ Հայաստանը և Հունաստանը ավանդական բարեկամ երկրներ են և մեր ժողովուրդների բարեկամությունը պայմանավորված է դարերի խորքից եկող փոխադարձ հարգանքի, պատմական ընդհանուր անցյալի, հոգևոր և մշակութային արժեքների, ազգային հատկանիշների ընդհանրությամբ : Հայ-հունական միջպետական համագործակցության հետագա ընդլայնման և խորացման առումով Հովիկ Աբրահամյանը առանձնահատուկ դեր է վերապահել օրենսդիր մարմինների միջև հարաբերությունների զարգացմանը և հետագա ընդլայնմանը: Այս համատեքստում նա անհրաժեշտ է համարել Հայաստանի և Հունաստանի խորհրդարանների միջև տարբեր մակարդակներով երկկողմ այցերի ակտիվացումը` ապահովելով դրանց շարունակական բնույթը: ԱԺ նախագահը անհրաժեշտ է համարել խթանելու միջխորհրդարանական փոխգործակցությունը, ոչ միայն երկկողմ հարթությունում, այլ նաև բազմակողմ, մասնավորապես, Եվրամիության հետ համագործակցության ձևաչափով: Կարևոր համարելով եվրաինտեգրման գործընթացում Հունաստանի փորձը՝ Հովիկ Աբրահամյանը առաջարկել է քննարկել նաև փորձի փոխանակման հնարավորությունները Հայաստանի օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Հունաստանի խորհրդարանի կողմից 1996 թ. Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար:
Հունաստանի խորհրդարանի նախագահը շնորհակալություն է հայտնել իր հրավերը ընդունելու և Հունաստան այցելելու համար և համոզմունք հայտնել, որ Հովիկ Աբրահամյանի այցը կնպաստի երկու երկրների և խորհրդարանների միջև հարաբերությունների խորացմանը: Նա կարևորել է միջխորհրդարանական կապերի զարգացումը և բարեկամության պատգամավորական խմբերի գործունեության ակտիվացումը: Նրա համոզմամբ` երկու երկրների ավանդական բարեկամությանը մեծապես նպաստում է համայնքների գոյությունը և Հունաստանում, և Հայաստանում:
Պարոն Պետսալնիկոսը բարձր է գնահատել Հայաստանի ջանքերն ուղղված Եվրամիության հետ հարաբերությունների խորացմանը և ողջունեց Հայաստան-Եվրամիություն բանակցությունների ընթացքը: Նա նշել է, որ Հունաստանը մշտապես Հայաստանի կողքին է և ամեն ինչ կանի Հայաստանին օժանդակելու եվրաինտեգրման գործընթացում:
Կողմերը կարևորել են համագործակցությունը միջազգային կառույցներում երկկողմ կարևորություն ներկայացնող հարցերի շուրջ:
Հանդիպման վերջում Հովիկ Աբրահամյանը իր հույն գործընկերոջը պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան: Հրավերը սիրով ընդունվել է:
Հանդիպումից հետո երկու երկրների խորհրդարանների նախագահները մամուլի համար հանդես են եկել հայտարարությամբ: Ֆիլիպոս Պետսալնիկոսը Հովիկ Աբրահամյանին պարգևատրել է Հունաստանի խորհրդարանի ոսկե մեդալով:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ-ից, նախօրեին ՀՀ ԱԺ պատվիրակությունը Նեա Զմիրնիում ծաղկեպսակ և ծաղիկներ է դրել Հայոց ցեղասպանության նահատակների հուշակոթողին:

No comments:
Post a Comment