Sunday, October 10, 2010

Արամ Ա-ն ամենա՞յն հայոց կաթողիկոս

Անընդհատ միասնականության մասին են խոսում, բայց քայլում են ճիշտ հակառակ ուղղությամբ

Վերջերս Թեհրանի հայոց թեմի առաջնորդարանի, եկեղեցիների, դպրոցների եւ միությունների պատերին փակցվեցին ԹՀԹ Թեմական խորհրդի միջոցով պատրաստված պաստառներ, պարսկերեն լեզվով, ուր անդրադառնում էր Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի կողմից ԱՄՆ-ում որոշ անհատների կողմից մուսուլմանների սուրբ գրքիª Ղուրանի, այրելու դատապարման լուրին:
Հիշյալ պաստառի վերնագիրն իսկ արդեն ասում է ամեն ինչª ՙԱրամ Ա բարձրագույն հայրապետ, ամենայն հայոց կաթողիկոսը, նստավայրը Անթիլիաս, Բեյրութ, դատապարտեց Ղուրանի այրման անհաճո արարքը՚:
Սա, իհարկե, առաջին անգամը չէ, որ Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսը, պարսիկ հանրությանը ներկայացվում է որպես ամենայն հայոց կաթողիկոս: Արամ Վեհափառի Իրան կատարած հովվապետական այցելությունների ժամանակ նաև, Դաշնակցություն կուսակցության ենթակա ԹՀԹ Թեմական խորհուրդն ու կուսակցական մամուլը, նման կերպ են վարվում, միտում ունենալով կուսակցություն-պետություն հարաբերություններում լավագույնս օգտվել նաև Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու ՙԽաղաքարտից՚: Մյուս կողմից, թեթև տարբերությամբ, նույն վարքագծին է հետևում նաև եկեղեցինª Ս. Պատարագի կամ այլ առիթներով Տանն Կիլիկիո Կաթողիկոսին հիշելիս: Նայեք եկեղեցիների նստարանների վրա տեղադրված ժամագրքերի հիշման բաժինը և կտեսնեք. ՙԱրամա Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ…՚, Իսկ այս բոլորին կարծես լռելյան ընթացք է տալիս Արամ Վեհափառը, որոնց մասին, վստահաբար, չի կարող անտեղյակ լինել:
Թե ի՞նչ են հետևում սրանով, այսպես կոչված մեր ազգայինները, պարզ չէ, սակայն հստակ է, որ նման մոտեցումներով հնարավոր չէ հասնել միասնության:
ԹՀԹ Թեմական խորհրդի կնիքով հրապարակված հիշյալ պաստառում, վերնագրի ապազգային մոտեցումից բացի, կան նաև թարգմանական այնպիսի սխալներ, որոնք ոչ միայն անհարիր են Հայաստանյայց Եկեղեցվո բարձրաստիճան հոգևորականին, այլ նաև ծիծաղալի են պարսկերեն իմացողի համար: Ի միջի այլոց, նույն բախտին էր արժանացել նաև թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանի դատապարտման հայտարարությունը:
Հիշատակման արժանի է, որ ՙԻրանահայեր՚ և ՙՀայաստան՚ լրատվական ցանցերն ու ՙԱրաքս՚ շաբաթաթերթի բլոկը այս առիթով, նույն օրերին, հրապարակեցին համապատասխան լրատվություն, որը բավականին լայն արձագանք գտավ նաև հայրենի մամուլի կողմից:
«ԱՐԱՔՍ» թիվ 201
http://araxmag.blogspot.com
/

No comments: