Tert.am. 20-12-2010- Heritage Foundation-ի Ռուսաստանի և Եվրասիայի հարցերով առաջատար փորձագետ Արիել Քոենը նշել է, որ ԵԱՀԿ գագաթնաժողովի ամենամեծ հիասթափությունը թերևս այն էր, որ Հայաստանը, չնայած սպասումներին, Ադրբեջանին չի զիջել գոնե երկու տարածք։
«Գագաթնաժողովը ցույց տվեց ԵԱՀԿ–ի՝ որպես խաղաղությանը և անվտանգությանը աջակցող կազմակերպության հնարավորությունների սահմանները։ Քանի որ կազմակերպոթյունը, որն աշխատում է ընդհանուր համաձայնության, այլ ոչ թե ձայների մեծամասնության հիման վրա որոշումներ ընդունելու սկզբունքով, սահմանափակ ռեսուրսներ ունի»,– հայտարարել է Քոենը։
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ գագաթնաժողովը տեղի ունեցավ Աստանայում դեկտեմբերի 1–2–ը։ Գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակաությունների ղեկավարների կողմից համատեղ հայտարարություն ընդունվեց։ Այդ հայտարարությունը ԼՂ հակամարտության հնարավորինս շուտ, խաղաղ ճանապարհով կարգավորման կոչ էր անում։ Քոենի խոսքերով, սակայն, Աստանայի գագաթնաժողովը թե Սերժ Սարգսյանի և թե Ադրբեջանի նախագահի կողմից օգտագործվեց իբրև հրապարակ փոխադարձ մեղադրանքների համար։
«Ցավոք սրտի, 2011թ. ԼՂ հակամարտության շուրջ կանխատեսումն անմխիթար է։ Դժվար թե հակամարտությունը բեկման հեռանկար ունենա, առավել ևս, որ կողմերի կողմից այնպիսի հիանալի հնարավորություն, ինչպիսին որ ԵԱՀԿ գագաթնաժողովն էր, բաց թողնվեց»,– ասել է Քոենը։
Դատելով Հիլարի Քլինթոնի արտահայտություններից՝ Քոենը կանխատեսում է արել առ այն, որ ԱՄՆ-ն 2011թ. ավելի քիչ ուշադրություն կդարձնի չլուծված հակամարտություններին, քանի որ այժմ «դժվար լուծելի հակամարտությունները, որոնցում Վաշինգտոնի համար անհապաղ քաղաքական և PR դիվիդենտներ ստանալու հեռանկարները մեծ չեն և ազգային անվտանգության սպառնալիքը սահմանափակ է, ամերիկյան վարչակազմի համար՝ հատկապես երկրի տնտեսական դժվարությունների ֆոնին, քիչ դեր կունենան»,– կարծում է Քոենը։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment