Monday, December 20, 2010

Բ. Սահակյան. Արցախի Հանրապետության ԱԱԾ-ն ունի անհրաժեշտ ներուժ իր գործառույթները պատշաճ մակարդակով իրականացնելու համար

Panorama.am. 20-12-2010- Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արցախի նախագահ Բակո Սահակյանը` նրանց մաղթելով քաջառողջություն, երջանկություն ու մեծագույն հաջողություններ աշխատանքում և անձնական կյանքում:
«Ձեզ վստահված է չափազանց կարևոր առաքելություն` ապահովել մեր երկրի ու ժողովրդի անվտանգությունը տարբեր ոլորտներում: Այդ պատասխանատու աշխատանքը արդյունավետ կերպով իրականացնելու համար անհրաժեշտ է համապատասխան մասնագիտական պատրաստվածություն, սկզբունքայնություն, բարձր բարոյական հատկանիշներ և, իհարկե, հայրենիքին անմնացորդ ծառայելու պատրաստակամություն:
Վստահ եմ, Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն ունի անհրաժեշտ ներուժ իր գործառույթները պատշաճ մակարդակով իրականացնելու համար: Պետությունն էլ իր հերթին ուշադրության կենտրոնում կպահի գերատեսչության տեխնիկական հագեցվածության, աշխատակիցների աշխատանքային պայմանների բարելավման, սոցիալական հիմնախնդիրների լուծման գործը»,-ասվածէ երկրի ղեկավարի ուղերձում:

No comments: