Saturday, December 25, 2010

«Մինչև 2015-ն այսպես տանջվելու՞ ենք». թուրք վերլուծաբան

HayNews.am. 24-12-2010- Հայտնի թուրք վերլուծաբան, Milliyet և Hurriyet պարբերականների սյունակագիր Մեհմեթ Ալի Բիրանդն իր «Թուրք-ամերիկյան հարաբերություններում մի նոր տանգո է սկսվում» հոդվածում անդրադառնում է առաջիկա տարիներին Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևերի առնչությամբ հնարավոր զարգացումներին և առաջարկում այդ ամենից «փրկվելու» միջոցը:
«Երեկ մեծ դժվարությամբ փրկվեցինք մեր դարպասը գնդակ բաց թողնելուց: Օբամայի վարչակարգի ճնշման, հայերի՝ հրեական լոբիից աջակցության բացակայության պատճառով գնդակը մի կերպ դուրս բերվեց խաղադաշտից: Սակայն ապրիլին օրակարգում կհայտնվի մի նոր բանաձև և այդպես շարունակ մինչ 2015 թվականը»:
«Արձանագրություններն այս գործընթացները կանգնեցնելու միակ ճանապարհն էին, որոնք հնարավորինս վերացնելու էին մեր դեմ կիրառվող ճնշումները: Եկեք ինքներս մեզ չխափենք, այդ Արձանագրությունները հենց Անկարայի պատճառով կյանքի չկոչվեցին: Միգուցե և մեր արտգործնախարարությունը չկարողացավ իրավիճակը լավ բացատրել Բաքվին, կամ էլ մեր ադրբեջանցի եղբայրներին լուրջ չընդունեցինք և երբ ամեն ինչ հասավ Արձանագրություններին, ոտքի կանգնեցին»:
«Թուրքիան Ալիևին չկարողացավ կոտրել, խոնարհվեց Բաքվի առջև: Այժմ Անկարան շատ է ափսոսում: Փակուղուց դուրս գալն անհնար է, քանի դեռ Արձանագրությունները նոր շունչ չեն ստացել»,-իր հոդվածում նշում է թուրք վերլուծաբանը և հավելում. «Մինչ 2015-ն ի՞նչ ենք անելու, ամեն տարի այսպես տանջվելու՞ ենք»:

No comments: