News.am. 25-12-2010- NEWS.am-ը ներկայացնում է Al Arabiya-յում տպագրված հոդվածը. Թուրքիայի ԱԳ նախարարը ողջունել է ԱՄՆ օրենսդիր մարմնի որոշումը՝ Հայոց ցեղասպանությանը վերաբերող բանաձեւը չներառել օրակարգում: Ահմեդ Դավութօղլուն նշել է, որ այդ բանաձեւի ընդունումը կվնասեր թուրք-ամերիկյան հարաբերություններին եւ Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու Թուրքիայի ջանքերին: «Առողջ դատողությունը կրկին հաղթանակեց»,- ասել է նա:
Բանաձեւի կողմնակիցները ցանկանում էին այն ներառել Կոնգրեսի օրակարգում՝ Կոնգրեսի հին կազմով աշխատանքների վերջին նիստերի ժամանակ, թեեւ Օբամայի վարչակազմը առարկում էր:
Միաժամանակ, Իսրայելը տարածաշրջանում իր նախկին դաշնակից եւ տարածաշրջանային ուժեղ խաղացող Թուրքիայի հետ հարաբերությունների սառեցումից հետո, ուժեղացնում է իր կապերը Բալկաններում: Տասնամյակներ շարունակ Իսրայելն ու Թուրքիան ջերմ հարաբերություններ ունեին, որն ամրապնդված է պաշտպանական եւ բարձրտեխնոլոգիական ոլորտներում երկկողմ պայմանագրերով: Այդ հարաբերություններն այնքան լավ էին, որ Թուրքիան դարձել էր միջնորդ իսրայելա-սիրիական բանակցություններում:
Իրավիճակը փոխվեց 2008-ի դեկտեմբերին, երբ Իսրայելը ռազմական օպերացիա սկսեց Գազայի հատվածում, որից հետո Թուրքիան հրաժարվեց իր միջնորդական ջանքերից:
Հարաբերությունները վերջնականապես վատացան, երբ Իսրայելի զինվորականները գրավեցին շրջափակման մեջ գտնվող Գազայի հատված ուղեւորվող «ազատության նավատորմը», մասնավորապես թուրքական նավը, որի հետեւանքով 9 թուրքեր սպանվեցին:
Այս ֆոնին Իսրայելը ակնհայտորեն բարելավել է իր հարաբերությունները Հունաստանի, Կիպրոսի, Ռումինիայի եւ Բուլղարիայի հետ: Այս տարվա օգոստոսին Բենյամին Նեթանյահուն դարձավ առաջին իսրայելական վարչապետը, ով այցելեց Հունաստան, որն ավանդաբար համարվում է արաբամետ երկիր:
Իսրայելը ցանկանում է Հունաստանի միջոցով իր գազն արտահանել Եվրոպա: Իսրայելը նաեւ պայմանագիր է կնքել Կիպրոսի հետ ազատ տնտեսական գոտի բացելու վերաբերյալ, ինչն առաջ է բերել Թուրքիայի դժգոհությունը, որն օկուպացրել է Կիպրոսի 40 տոկոսը:
Սակայն Իսրայելն արհամարհել է քննադատությունը եւ նոր պայմանագրեր կնքել Կիպրոսի հետ, որի արդյունքում լրացրել է այն պատնեշը, որը կա Իսրայելի ու Թուրքիայի միջեւ:
Իսրայելն այժմ այլեւս հնարավորություն չունի իր ռազմաօդային ուժերի զորավարժություններն անցկացնել Թուրքիայի տարածքում: Վերջին ամիսներին Իսրայելը համատեղ զորավարժություններ է անցկացրել Հունաստանի, Բուլղարիայի եւ Ռումինիայի հետ:

No comments:
Post a Comment