Diplomat.am. 20-12-2010- Ամերիկացի փորձագետ Արիել Կոենը հուսախաբված է, որ հայկական կողմը Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովի ժամանակ հրաժարվել է գոնե երկու ազատագրված տարածք հանձնել: «Գագաթնաժողովը ցույց տվեց ԵԱՀԿ-ի հնարավարությունների սահմանը` որպես խաղաղությանն ու անվտանգությանն աջակցող կազմակերպություն, քանի որ կազմակերպությունը, որն աշխատում է որոշումները փոխհամաձայնությամբ ընդունելու սկզբունքով, այլ ոչ թե ձայների մեծամասնությամբ, ունի սահմանափակ ռեսուրսներ»: Այդ մասին «Ժառանգություն» հիմնադրամի` Ռուսաստանի, Եվրասիայի և միջազգային էներգետիկ քաղաքականության գծով փորձագետ Արիել Կոենը հայտարարել է Тренд –ին:
Կոենի խոսքերով, ցավոք, հակամարտության մասնակից երկու երկրների ղեկավարներն օգտագործեցին Աստանայի գագաթնաժողովը, որպես փոխադարձ մեղադրանքների դաշտ` տարածքային հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ձգտման և առաջընթացի բացակայությամբ:
«Ցավոք, 2011թ. ԼՂ հակամարտության կարգավորման համար անմխիթար է լինելու: Դժվար թե հակամարտության կարգավորման մեջ առաջընթաց լինի, առավել ևս, որ նման հիանալի հնարավորություն, ինչպիսին ԵԱՀԿ գագաթնաժողովն էր, կողմերը բաց թողեցին», -ասել է Կոենը:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի միջնորդական առաքելությանը, այստեղ ամեն ինչ միանշանակ չէ, -կարծում է փորձագետը: Ըստ Կոենի նախագահ Դմիտրի Մեդվեդեվի կողմից արդեն ջանքերի և ժամանակի մեծ ներդրում է արվել այդ հակամարտության լուծման համար:
«Ակնհայտ է, որ Ադրբեջանը պատրաստ է լուրջ զիջումների` առաջընթացի ձեռք բերման համար, և հնարավոր է, նախագահ Մեդվեդեվը հասկանում է, թե ում կողմից է գործընթացը սառեցվում», -կարծում է նա:
«Մյուս կողմից, Հայաստանի և Ռուսաստանի պատմական հարաբերությւոնները չեն կարող տատանվել հակամարտությունը լուծելու Ադրբեջանի պատրաստակամությամբ: Ոչինչ, բացի ԱՄՆ-ի նկատմամբ Հայաստանի լուրջ ապակողմնորոշումից, որն, ի դեպ, հնարավոր է ապագայում, չի փոխի ուժերի այդ դասավորվածությունը», -ասել է Կոենը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment