Monday, December 27, 2010

Պատերազմի վերսկսման դեպքում Ռուսաստանը Հայաստանին երբեք միայնակ չի թողնի. ՀՀ-ում Իրանի նախկին դեսպան

Panorama.am. 27-12-2010- Չնայած Ադրբեջանի պատրաստվածության մակարդակը ի տարբերություն նախկին տարիների ավելացել է, սակայն դա ամենևին էլ չի նշանակում որ Հայաստանի զինված ուժերի կարողությունը թուլացել է, և պատերազմի վերսկսման դեպքում Ռուսաստանը Հայաստանին երբեք միայնակ չի թողնի:
Այդ մասին իրանական «իռդիփլոմասի.իռ» կայքին տված հարցազրույցում նշել է ՀՀ-ում Իրանի նախկին դեսպան Մոհամմադ Ֆարհադ Քոլեյնին:
«Ադրբեջանի կողմից ներկայում ավելի շատ է լսվում ռազմատենչ հայտարություններ, քան նախկինում էր: Պատերազմի վերսկսմամբ`որոշ ծայրահեղական տաքարյուն գործիչներ, որոնք չեն ցանկանում բանակցությունների միջոցով լուծել ԼՂ խնդիրը, ներքին քաղաքական դաշտում կարող են որոշակի դեր ստանձնել:

Պատերազմի վերսկսման դեպքում նախ էներգետիկ անվագությանը վտանգ կսպառնա և Ադրբեջանի դերը խիստ կնվազի տարածաշրջանային էներգետիկ ծրագրերում»,-նկատել է Ֆ. Քոլեյնին:

Իրանական կայքը, հղում կատարելով ռուսական օրաթերթերից մեկին, գրում է. «ԱՄՆ-ը Ադրբեջանից պահանջում են, որ վերջինս իր տարածքը տրամադրի իրենց, որպեսզի այնտեղից ԱՄՆ կարողանան Իրանի վերաբերյալ տեղեկատվություն հավաքել և Իրանի վրա հնարավոր հարձակման պարագայում այդ տեղեկատվությունից օգտվել»:

No comments: