Monday, December 27, 2010

Հ. Դեմոյան. «Թուրքերը բանակցում են հայելիների հետ»

Aysor.am.27-12-2010- «Թուրքերը բանակցում են հայելիների հետ»,- այսպես պատասխանեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը լրագրողների հարցին, թե արդյոք ճիշտ է թուրքական կողմից հաճախ հնչող պնդումը, որ հայ-թուրքական հարաբերություններում ընթանում է լուռ դիվանագիտություն:
Հ. Դեմոյանը նշեց, որ չի բացառում` ինչ-որ ձևաչափով կամ միջնորդավորված լուռ դիվանագիտություն է շարունակվում, սակայն բանախոսը որևէ ազդակ և գործընթացը շարունակելու նախադրյալներ չի տեսնում:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի խոսքերով` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առումով առաջիկայում նախադրյալներ չկան` նաև Թուրքիայում հաջորդ տարի սպասվելիք խորհրդարանական ընտրություններից հետո:

No comments: