Monday, December 20, 2010

Մանուչեհր Մոթաքին իր պաշտոնանկությունը «ոչ իսլամական եւ ստորացուցիչ» է անվանել

Պաշտոնանկ արված Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթաքին հայտարարել է, որ «տեղեկացված չի եղել» իր պաշտոնանակության մասին ոչ Սենեգալ կատարած դիվանագիտական այցից առաջ, ոչ էլ դրա ընթացքում, հայտնում է Associated Press-ը։
Իրանական Mehr գործակալությանը տված հարցազրույցում Մանուչեհր Մոթաքին իր պաշտոնանկությունը «ոչ դիվանագիտական, ոչ իսլամական եւ ստորացուցիչ» է անվանել։
Դեկտեմբերի 13-ին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը պաշտոնանկ էր արել ԱԳ նախարար Մանուչեհր Մոթաքիին։
Նրա պարտականությունները դրվել են Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Ակբար Սալեհիի վրա։ Ներկայումս նա զբաղեցնում է նաեւ երկրի փոխնախագահի պաշտոնը։
Մոթաքին Իրանի արտաքին գերատեսչությունը ղեկավարում էր շուրջ 7 տարի։ Նրա պաշտոնանկության պատճառները չեն հաղորդվում։

No comments: