Saturday, December 4, 2010

ԵԹԵ ՄՈՏ ՕՐԵՐՍ ՊԱՏԵՐԱԶՄ ՍԿՍԻ

«Լրագիր» 3-12-2010- Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ամփոփել է Աստանայում տեղի ունեցած ԵԱՀԿ գագաթնաժողովի արդյունքները, նշելով, որ դրական է համարում Մեդվեդևի, Քլինթոնի և Սերժ Սարգսյանի ելույթները:
Զոհրաբյանի կարծիքով, շատ կարևոր էր, որ գագաթնաժողովում հղում արվեց, որ ինքնորոշման իրավունքը առաջնային սկզբունք է: Ինչ վերաբերում է Մադրիդյան սկզբունքներին և տարածքային ամբողջականությանը, Զոհրաբյանն ասել է, որ դրանցում փոխզիջումային մոտեցում կա, Ադրբեջանի վերահսկողության տակ են գտնվում Շահումյանի շրջանը, Մարտակերտի և Մարտունու մի մասը, և սկզբում պետք է ճանաչվի ինքորոշման սկզբունքը, նոր այդ տարածքային հարցերը քննարկվեն:
Զոհրաբյանի խոսքով, ստատուս-քվոն Աստանայի գագաթնաժողովում պահպանվեց, և ամեն ինչ նույն կետում մնաց:
Խոսելով Լեռնային Ղարաբաղը ճանաչելու մասին Ժառանգության օրինագծի մասին, որը քվեարկության պետք է դրվի մոտ օրերս, ՀՀԿ փոխնախագահը կատակով նշել է, որ եթե մոտ օրերս պատերազմ սկսվի, համաձայն Սերժ Սարգսյանի ելույթի, ՀՀԿ-ն կողմ կքվեարկի անկախությանը: Նա ասել է, որ աշխատելու են փոխզիջումային տարբերակ գտնել Ժառանգության հետ Արցախի ճանաչման հարցը քվեարկության դնելիս:

No comments: