Saturday, December 4, 2010

Ադրբեջանն արդարանում է. բա եղբայրը եղբորը նման բան կասի՞

News.am. 3-12-2010- Թուրքիայում գտնվող Ադրբեջանի նավթային պետական ընկերության (Socar) ղեկավարներից Վագիֆ Ալիեւն անդրադարձել է WikiLeaks-ի այն հրապարակմանը, ըստ որի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չի ցանկացել, որ Թուրքիան էներգետիկ կենտրոն դառնա ու այդ պատճառով նախընտրում է համագործակցել Ռուսաստանի հետ։
Ըստ «Հյուրիեթի»՝ ադրբեջանցի պաշտոնյան WikiLeaks-ի հրապարակումը կեղծիք է բնութագրել։ «Ադրբեջանը երբեք չի հայտարարել, որ չի ուզում տեսնել Թուրքիային որպես էներգետիկ կենտրոն։ Մի՞թե եղբայրը նման բան կասի եղբորը»,- ասել է Վ. Ալիեւը։
Ի դեպ՝ Socar-ը ցանկություն է հայտնել գնելու Ստամբուլի գազատրանսպորտային համակարգը, եթե դրա վաճառքի մրցույթ հայտարարվի։

No comments: