Saturday, December 4, 2010

ՀՀ և ԻԻՀ արտգործնախարարությունների հյուպատոսական վարչությունները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Tert.am. 3-12-2010- Երևանում դեկտեմբերի 1-2-ը կայացել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև հյուպատոսական յոթերորդ համատեղ նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են վիզաների, իրավական, հասարակական և արարողակարգային հարցեր։
Նիստի արդյունքում երկու երկրների արտգործնախարարությունների հյուպատոսական վարչությունների ղեկավարները ստորագրել են փոխըմբռնման հուշագիր:
Հանդիպումներ են կազմակերպվել նաև իրանական պատվիրակության և ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասերյանի, ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանի, ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչների միջև։

No comments: