Wednesday, January 26, 2011

Ինտերնետի արագությամբ Հայաստանն աշխարհում 117-րդն է

Tert.am. 25-1-2011- Հայաստանում ինտերնետով տվյալների ներբեռնման (download) միջին արագությունը 2.01 մբ/վրկ է: Speedtest.net-ի տվյալներով` 185 երկրների շարքում Հայաստանը 117-րդ տեղում է և վերջին երեք ամիսների ընթացքում բարձրացել է 4 հորիզոնականով:
Ինչպես հայտնում է pcnews.am –ը, ներբեռնման ու վերբեռնման միջին արագության ցուցանիշով առաջին տեղում է Հարավային Կորեան` ներբեռնման 38.82մբ/վ միջին արագությամբ, երկրորդ տեղում` Լատվիան (26.35մբ/վ), իսկ երրորդ տեղում ` Լիտվան (26.14մբ/վ):
Ամենադանդաղը Զիմբաբվեն է` ընդամենը 0.38 մբ/վ արագությամբ:
Վերբեռնման արագությամբ Հայաստանն ավելի բարձր հորիզոնականում է` 97-րդ տեղում: Վերբեռնման միջին արագությունը մեր երկրում կազմում է 0.78մբ/վ:

No comments: