Tuesday, January 11, 2011

Հայաստան այցելած յուրաքանչյուր զբոսաշրջիկ միջինը ծախսում է 1400 դոլար

News.am. 11-1-2011- Զբոսաշրջային փաթեթով Հայաստան այցելած մեկ զբոսաշրջիկը այցելության ընթացքում Հայաստանում ծախսում է միջինը 500 հազ. դրամ կամ 1400 դոլար (առանց ավիատոմսի արժեքի)։ Այդ մասին նշված է զբոսաշրջության զարգացման 2011 թ. ծրագրում, որը էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է կառավարության հաստատմանը։
Ծրագրի իրականացման արդյունքում սպասվում է, որ 2011 թ. Հայաստան կայցելեն մոտ 700 հազ. զբոսաշրջիկներ։ Ըստ որոշ նախնական տվյալների՝ 2010 թ. Հայաստան այցելած զբսաշրջիկների թիվը գերազանցել է 600 հազարը։ Սակայն նրանց փոքր մասն է այցելում տուրգործակալությունների փաթեթներով։ Առայժմ պաշտոնական վիճակագրություն չկա, թե քանի զբոսաշրջիկ է Հայաստան այցելում տուրփաթեթներով։ Ըստ մեր գնահատականների՝ խոսք է գնում 50-100 հազ. հոգու մասին։

No comments: