Յըլմազը մեջ է բերում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի խոսքերը Գերմանիայում բնավող թուրք ներգաղթյալների մասին, որոնց նա բնութագրել էր «կատարաելապես ձախողված»: Գերմանիայի Կենտրոնական բանկի խորհրդի ղեկավարներից մեկը իր գրքում նկարագրում է, թե ինչ վտանգների առջև կարող է կանգնել գերմանական հասարակությունը մուսուլման ներգաղթյալների ինտեգրվել չցանկանալու պատճառով: Նա նշում է, որ հատկապես թուրքերի բարձր ծնելիության մակարդակը կվնասի Գերմանիայի տնտեսական ներուժը:
Մերկելը հայտարարել էր նաև, որ մուսուլմանները Գերմանիայում պետք է ընդունեն իրենց մշակույթը հիմնված քրիստոնեական և հրեական արժեքների վրա: Նրա հիմնական աջակից Բավարիայի վարչապետ Հորստ Սիհոֆերը նշել է, որ Գերմանիան պետք է ավելի կոշտ լինի նրանց հետ, ովքեր հրաժարվում են ինտեգրվելուց նախքան նոր ներգաղթյալներ ընդունելը:
Ինչպես ցույց են տվել հարցումները, Թուրքիայի ԵՄ-ին անդամակցությունը ԵՄ քաղաքական գործիչների և քաղաքացիների մեծ մասի մոտ հավանության չի արժանանում: Օրինակ, Գերմանիաում հարցվածների 69 տոկոսը դեմ է Թուրքիայի անդամակցությանը: Նույն պատկերն է նաև ողջ Եվրոպայում: ԵՄ քաղաքացիների միայն 23 տոկոսն է կողմ, որ Թուրքիան անդամակցի ԵՄ-ին:
Դեմ լինելու պատճառը, ըստ հեղինակի, միայն ինտեգրվել չկարողանալը կամ չցանկանալն չէ, այլ նաև այս հարցում կա Գերմանիայի և Թուրքիայի կառավարությունների պատասխանատվությունը:
Թուրք աշխատուժը սկսել է Գերմանիա գաղթել մոտ 50 տարի առաջ: Նրանց թիվը 1980-ականներին հասնում է շուրջ 3 միլիոնի: Նրանք հիմնականում որակավորւոմ չունեցող բանվորներ էին, ովքեր պատրաստ էին ամեն տեսակ աշխատանքի: 1960-ականներին Գերմանիայի կառավարությունը ենթադրում էր, որ թուրք աշխատողները, ովքեր հասցրել էին բավական գումար կուտակել, կվերադառնան Թուրքիա այնտեղ բարեկեցիկ կյանք կառուցելու համար: Սակայն նրանց մեծ մասը որոշեց մնալ, իսկ նրանց ընտանիքները հետևեցին նրանց և տեղափոխվեցին Գերմանիա: 1970-ականներին կառավարությունը անհրաժեշտ քայլեր չձեռնարկեց նրանց ինտեգրելու համար: Նույնիսկ 1990-ականներին, երբ այդ թուրքերը արդեն 30 տարի Գերմանիայում էին, դեռևս չէին ընդունվում գերմանացիների կողմից: Գերմանացիները արհամարհական էին նրանց հանդեպ: Արդյունքում առաջացան գետտոներ, որը հանգեցրեց խտրականության, բռնության և մեկուսացման թուրք համայնքի ներսում:
Ներկայում էլ թուրք ներգաղթյալների բացասական կերպարը չի փոխվել և նույնիսկ ավելի է վատացել, ասում է Յըլմազն իր հետազոտության մեջ:
No comments:
Post a Comment