Մինչեւ 2001 թ. Գարեգին Նժդեհի ծննդեան 115- ամեակի համաժողովրդական-համահայկակական նշումը, նրա ծննդեան օրը համարում էին յունուարի 1-ը, որը զուտ խորհրդանշական իմաստ ունէր: Ըստ 1916 թ. իր ձեռքով լրացրածՙԾառայողական ցուցակ՚-ի, նա ծնուել է 1886 թ. յուլեան տոմարով յունուարի 20-ին, որն այժմ գործող տոմարով փետրուարի 2-ն է: Վրաստանի պետական դիւանում պահպանւող նրա ՙԾառայողական ցուցակ՚-ը յայտնաբերել եւ ՙՊատմաբանասիրական հանդէս՚-ի 2001 թ. թիւ 1-ում բնագրով ու հայերէն թարգմանութեամբ առաջինը հրապարակել է պատմաբան Վ. Մելիքեանը: Փաստաթուղթը տես նաեւ Ռ. Համբարձումեան, Գարեգին Նժդեհ, Ամբողջական կենսագրութիւն, Երեւան, 2007 թ., էջ 57:
Գարեգին Նժդեհի ծննդեան 125 -ամեակի օրերին անհրաժեշտ է վերջապէս սրբագրել նրա ծննդեան ճշգրիտ օրը:
10 յունուարի, 2011 թ.
Ռաֆայէլ Համբարձումեան
Գարեգին Նժդեհի ծննդեան 125 -ամեակի օրերին անհրաժեշտ է վերջապէս սրբագրել նրա ծննդեան ճշգրիտ օրը:
10 յունուարի, 2011 թ.
Ռաֆայէլ Համբարձումեան
No comments:
Post a Comment