Tuesday, January 11, 2011

Գինեգործության հնագույն վայրը հայտնաբերվել է Հայաստանում. այն ունի 6000 տարվա պատմություն

HayNews.am. 11-1-2011- Գինու պատրաստման հնագույն վայրը Հայաստանն է: Այդ մասին գրում է The Associated Press գործակալությունը` նշելով, որ այն հայտնաբերվել է Հայաստանի լեռներում` Արենի գյուղի շրջանում գտնվող մի քարայրում , որն ունի ավելի քան 6000 տարվա պատմություն: Տարբեր երկրների հեղինակավոր հնագետներից բաղկացած խմբի հետազոտությունների արդյունքում քարայրում հայտնաբերվել է բաժակ, ափսե, խաղողի ողկույզի հետքեր, որոնք շուրջ 6000 տարվա պատմություն ունեն:
Հետազոտական խմբի ղեկավարներից Գրիգոր Արեշյանը, ով Կալիֆորնիայի համալսարանն է ներկայացնում, նշել է, որ պեղումների արդյունքում ձեռքբերած փաստերն ապացուցում են` մարդկությանը հայտնի գինու արտադրության ամենահին վայրը Հայաստանն է: Այս տեղեկատվությունն անցած երեքշաբթի հրատարակվել է National Geographic հեղինակավոր պարբերականում:
«Ձեռքբերած ապացույցները բավական են պնդելու, որ գինեգործության ամենահին օրրանը հենց Հայաստանն է»,-նկատել է հնագիտական արշավախմբի մեկ այլ ներկայացուցիչ` Փենսիլվանիայի հնագիտական թանգարանի տնօրեն Պատրիկ ՄաքԳովերնը:
Նկատենք, որ մինչ այդ գինեգործության մեկ այլ վայր էր հայտնաբերվել էր Եգիպտոսում, սակայն այն ուներ 5100 տարվա պատմություն:

No comments: