Tuesday, January 11, 2011

Ադրբեջանը ԵԱՀԿ ԽՎ-ում կպահանջի արագացնել Ղարաբաղի հարցի լուծումը

Tert.am. 11-1-2011- Ադրբեջանական խորհրդարանական պատվիրակությունը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում նախատեսում է քննարկման ներկայացնել ղարաբաղյան հակամարտության լուծման արագացման մասին հարցը։
«Ձմեռային նստաշրջանում ադրբեջանցի խորհրդարանականները նախատեսում են առաջ քաշել ղարաբաղյան հիմնախնդրի լուծման արագացման և Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ ցուցաբերվող ագրեսիայի դադարեցման մասին հարցերը»,- հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հիշեցնելով, որ ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանը կանցկացվի փետրվարին, Վիեննայում։
Նախատեսվում է, որ այս նստաշրջանում քննարկումներ կծավալվեն նաև տարածաշրջանում կայացած ընտրությունների արդյունքների վերաբերյալ, կլսվեն Վեհաժողովի նախագահի հատուկ ներկայացուցիչների հաշվետվությունները։
Նշենք, որ Գորան Լենմարկերն այլևս չի զբաղեցնում ԵԱՀԿ ԽՎ-ում Ղարաբաղի հարցով հատուկ զեկուցողի պաշտոնը։ Նախատեսավում է այդ պաշտոնում նշանակել այլ մարդու։

No comments: