«ԱԶԳ», 20-01-2011- Վերջին շրջանում պաշտոնական Բաքուն ճիգ է անում «սրբագրել» անցյալ դարավերջի կացությունը եւ աշխարհին ներկայանալ որպես «միջէթնիկական եւ միջդավանանքային հանդուրժողականության օրինակ»:
Այս քարոզչությանն են, ցավոք, լծվել նաեւ Ադրբեջանի ռուսական եւ հրեական համայքները: Մասնավորապես, թմբկահարվում է, որ «խորհրդարանում կա ռուս եւ հրեա պատգամավոր», «պետության միջոցներով սինագոգ է կառուցվում» եւ այլն:
Որ Միխայիլ Զաբելինը եւ Եվդա Աբրամովը պարզապես «ցուցանմուշներ» են եւ «պատգամավոր են ընտրվել» միայն հանուն Ռուսաստանի եւ Իսրայելի հետ հարաբերությունների, հավանաբար իրենք էլ չեն կասկածում:
Բայց նողկալին այն է, որ հիշյալ գործիչները, խոսելով Ադրբեջանի իշխանությունների «լայնախոհության եւ հանդուրժողականության» մասին, ամեն ինչ գնահատում են պարզապես «սեփական տան կտուրից». եթե իրենց համար լավ է, ապա ամեն ինչ գերազանց է:
Իլհամ Ալիեւը Ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորել էր Ադրբեջանի... միայն ուղղափառ քրիստոնյաներին: Ավելի կոնկրետ` ռուսական համայնքին: Քանի որ շնորհավորական ուղերձը հղվել էր հունվարի 7-ին, երբ Ռուս ուղղափառ եկեղեցին նշում էր Քրիստոսի ծննդյան տոնը:
Մի կողմ թողնենք այն, որ Իլհամ Ալիեւն իր ուղերձում Քրիստոսին անվանել էր «Հիսուս մարգարե»` ինչպես Փրկչի մասին ասված է Ղուրանում: Այլ միջավայրում դա կարող էր ընկալվել որպես քրիստոնյաների հանդեպ անհարգալի վերաբերմունք, բայց քանի որ Ադրբեջանի ռուսական համայնքը հայտնի պատճառներով ձայնազուրկ է, ոչ ոք ուշադրություն չդարձրեց «բարեպաշտ մուսուլմանի» կողմից Քրիստոսի աստվածության հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքի ակնհայտ դրսեւորմանը:
Ավելի լուրջ է մեկ ուրիշ խնդիր: Պաշտոնական վիճակագրությունը պնդում է, որ Ադրբեջանում 30 000 հայ է ապրում: Եթե նրանք այդ երկրի լիիրավ քաղաքացիներ են, ապա ինչո՞ւ չեն մասնակցում քաղաքական կյանքին, ինչո՞ւ չունեն իրենց համայնքային եւ մշակութային կառույցները: Մի խոսքով, ինչո՞ւ շուրջ քսանհազարանոց հրեական համայնքը խորհրդարանում պատգամավոր ունի, Սեմյոն Իխիլովը, որպես համայանքի ղեկավար, պարբերաբար հանդես է գալիս մամուլում, ազատորեն մեկնում է Իսրայել եւ վերադառնում, իսկ 30 000 հայերից եւ ոչ մեկի մասին հրապարակային որեւէ խոսք չի ասվում:
Կարող են առարկել, որ հայերը հասկանալի պատճառներով զգուշանում են հրապարակային գործունեությունից: Ընդունենք, որ դա այդպես կարող է լինել: Թեեւ ավելի հավանական է, որ եթե Բաքվում գեթ մի հայ ապրեր, ապա Ադրբեջանի իշխանություններն առիթը բաց չէին թողնի` նրանց ներկայացնելու գոնե միջազգային հանրությանը:
Իսկ եթե, այնուամենայնիվ, Ադրբեջանում հայեր ապրում են, ապա ինչո՞ւ Իլհամ Ալիեւը Ծննդյան տոների կապակցությամբ նրանց նույնպես չի շնորհավորում: Պատմաբան Ալիեւը չգիտի՞, որ հայ քրիստոնյաները Քրիստոսի ծնունդը նշում են հունվարի 6-ին: Չգիտի՞, որ Հայ եկեղեցին ուղղափառ չէ, այլ` առաքելական-լուսավորչական: Եթե չգիտի` այլ հարց է: Բայց չէ՞ որ նա ունի ակադեմիկոս-աշխատակազմի ղեկավար, դոկտոր օգնական, դոցենտ խոսնակ եւ սփիչռայթեր: Եվ եթե պետական արարողակարգի մաս կազմեր նաեւ ազգությամբ հայ քաղաքացիներին Ծննդյան տոների առթիվ շնորհավորական ուղերձը, ապա նախագահական աշխատակազմը կկազմեր տեքստը, կստանար «նորին գերազանցության» համաձայնությունը եւ կտարածեր:
Ուրեմն` Բաքվի 30 000 հայությունը կա՛մ պարզապես գոյություն չունի, կա՛մ նրան պարտադրել են ընդունել իսլամ, կամ այդ մարդիկ Իլհամ Ալիեւի աչքում եղած-չեղած մի հաշիվ են, քանի որ հայ են:
Այս դեպքերից որն էլ իրականություն լինի` Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը դրանից ավելի կեղծ է երեւում: Արտառոցն այն է, որ ռուսական, հրեական կամ այլ ազգային փոքրամասնության ներկայացուցիչները դա չեն տեսնում եւ բավարարվում են այն «փշրանքներով, որ նետում է իշխանությունը»: Դրանից չեն շահում ամենից առաջ իրենք: Որովհետեւ վաղն արդեն իրենք չեն լինելու պետական արարողակարգի տեսադաշտում, հենց որ քաղաքական հանգամանքները մի փոքր փոխվեն:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

No comments:
Post a Comment