Tert.am. 25-1-2011- Մոսկվայի «Դոմոդեդովո» օդակայանում երեկ տեղի ունեցած ահաբեկության զոհերի թիվը այս պահին 35 է, վիրավորներինը՝ 108։
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության և առողջապահության նախարարության հրապարակած հոսպիտալացված անձանց ցուցակներում կան 3 հայերի անուններ՝ Գուրգեն Վարդանի Խաչատուրով (65տ.), Յուրի Ալբերտի Վարդանով (57տ.) և Գալուստյան Կարեն Միխայիլի (41տ.)։
Ինչպես Tert.am-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, հայազգի վիրավորներն այժմ հիվանդանոցում են։ Նրանց քաղաքացիությունը ճշտվում է։
Ցուցակները նախնական են, տուժածների թվում կան դեռ չճշտված անուններ։ Նշվում է, որ հոսպիտալացված անձանց թիվը հասել է 110-ի։
Մահացածներից 18-ի ինքնությունը ճշտված է, 12-ինը՝ դեռ ոչ։
Ցուցակները նախնական են, տուժածների թվում կան դեռ չճշտված անուններ։ Նշվում է, որ հոսպիտալացված անձանց թիվը հասել է 110-ի։
Մահացածներից 18-ի ինքնությունը ճշտված է, 12-ինը՝ դեռ ոչ։
No comments:
Post a Comment