Tuesday, January 25, 2011

Մոդելավորվել է 2600 տարի առաջ ապրած աղջկա դեմքը

News.am. 25-1-2011- Համբուրգի համալսարանի Էպենդորֆի բժշկական կենտրոնում մոդելավորվել է 2600 տարի առաջ ապրած աղջկա գլուխն ու դեմքը: Ստորին Սաքսոնիայի ներկա տարածքում ապրած «Մորան» մահացել է 17-19 տարեկանում: Նրա կարճ կյանքը զրկանքներով լի է եղել: Աղջիկը վատ է սնվել, ունեցել է ողնաշարի խրոնիկ բորբոքում եւ կորացում: Գանգի հիմքում մնացել են բարորակ ուռուցքի հետքեր: Գանգը երկու տեղից կոտրված է:
Հռոմի առաջին թագավորների ժամանակակիցը, ըստ ամենայնի, զբաղվել է ծանր ֆիզիկական աշխատանքով: Հնարավոր է` նա ջրկիր է եղել:
Ոսկորների ռադիոածխածնային չափումը ցույց է տվել, որ աղջիկը մահացել է մ.թ.ա. 764-515 թթ. սահմաններում:

No comments: