Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Մարիամ Սուխուդյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործի քննությունը: Նիստի ընթացքում Մարիամ Սուխուդյանի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը ներկայացրեց հայցադիմումի պահանջը: Մարիամը ցանկանում է փոխհատուցում ստանալ ՀՀ ոստիկանապետի եւ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության արդեն նախկին պետ Սայաթ Շիրինյանի կողմից իր անմեղության կանխավարկածը խախտելու դիմաց: Սուխուդյանը պահանջում է մեկ միլիոն դրամ:Պատասխանող կողմը` ՀՀ ոստիկանության եւ Ֆինանսների նախարարության ներկայացուցիչները դատարանին հայտնեցին իրենց դիրքորոշումը, ըստ որի, Սուխուդյանի հայցադիմումը չի կարող բավարարվել, քանի որ Հայաստանի օրենսդրությամբ նախատեսված չէ բարոյական վնասի փոխհատուցում:
Մարիամը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս նախադեպային հայցադիմումը ինքնամաքրվելու հնարավորություն է Ալիկ Սարգսյանի համար: «Ավելի պատվաբեր կլինի, որ Ալիկ Սարգսյանը տղամարդավարի խոստովանի, որ խախտել է իմ անմեղության կանխավարկածը, քան թե փորձի խուսափել պատասխանատվությունից: Եթե հայաստանյան դատարանները մերժեն հայցադիմումը, ես Եվրոպական դատարան էլ կդիմեմ»,- ասաց Մարիամ Սուխուդյանը:
Նա նշեց, որ դրամական փոխհատուցում ստանալու դեպքում այդ գումարը կտա Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի այն սաներին, որոնք տուժել ենք անառակաբարո ուսուցչի ոտնձգություններից:
Դատական քննությունն ավարտված է. որոշումը կհրապարակվի փետրվարի 7-ին, ժամը 11:00-ին:
ԱՐՄԱՆ ՂԱՐԻԲՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment