Monday, January 24, 2011

Թուրքիայում բոլորը շտապում են Կարս՝ տեսնելու հայ-թուրքական բարեկամության «հրեշավոր» արձանը

News.am. 24-1-2011- Կարսում հայ-թուրքական բարեկամությանը նվիրված հսկա արձանը Էրդողանը հրեշավոր համարեց, որից հետո բոլորը շտապում են Կարս՝ տեսնելու այն։
Թուրքական Samanyolu-ի փոխանցմամբ՝ Ստամբուլից, Իզմիրից, Անկարայից, Վանից եւ Թուրքիայի այլ քաղաքներից ամեն օր Կարս են ժամանում հարյուրավոր քաղաքացիներ, ովքեր դիտում են հայտնի թուրք քանդակագործ Մեհմեդ Աքսոյի կերտած հուշարձանը եւ իրար մեջ քննարկում՝ արժե՞ այն քանդել, թե՝ ոչ։
Նշենք, որ Կարսի նախկին քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլուն, ով մշտապես հանդես էր գալիս հայ-թուրքական սահմանի առանց նախապայմանների բացման օգտին եւ դրա համար Կարսում ստորագրահավաք էր կազմակերպել, տարիներ առաջ նախաձեռնել էր հսկա արձանի ստեղծումը, որը պետք է խորհրդանշեր հայ-թուրքական բարեկամությունը եւ խաղաղությունը, սակայն 2009-ին քաղաքապետի ընտրություններում նա պարտություն է կրել։ Անավարտ արձանը անորոշ ճակատագրով տեղադրվել է Կարսի հին հայկական թաղամասին կից գտնվող բարձունքում։
Էրդողանի այն հայտարարությունը, թե արձանը հրեշավոր է եւ պետք է քանդել, արժանացել է թուրք մտավորականների քննադատությանը։ Թուրք մտավորականների եւ արվեստագետների մի խումբ հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով վարչապետին՝ «հրեշավոր» բառի համար ներողություն խնդրել ժողովրդից եւ արվեստագետներից։

No comments: