Tuesday, January 18, 2011

Գալիք տարիներին հայկական և հունական մշակույթի օրեր կանցկացվեն

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի Հունաստան կատարած պետական այցի արդյունքներով այսօր Աթենքում երկու երկրների կառավարությունների միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել:
Ինչպես հայտնում է Panorama.am-ի թղթակիցը, մասնավորապես ստորագրվել է Հայաստանի և Հունաստանի միջև գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում 2011-2013թթ համագործակցության ծրագիրը:
Բացի այդ, երկու երկրների մշակույթի ոլորտը համակարգող նախարարությունների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որով նախատեսվում է 2012թ. Հունաստանում հայկական մշակույթի օրեր անցկացնել, իսկ 2013 թվականին` հունական մշակույթի օրեր Հայաստանում:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պետական այցով գտնվում է Հունաստանում:

No comments: