Tuesday, January 18, 2011

Վրաստանի նախագահը Հայաստանի հետ «բոլոր հարցերը կքննարկի բարիդրացիական հարաբերությունների համատեքստում»

Tert.am. 18-1-2011- Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր հայ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ «բոլոր հարցերը կքննարկի բարիդրացիական հարաբերությունների համատեքստում», հայտնում է GHN–ը։
Այս մասին այսօր հայտնել է Վրաստանի փոխխոսնակ Մանանա Մանջգալաձեն՝ պատասխանելով գործակալության այն հարցին, թե մտադի՞ր է, արդյոք, Միխեիլ Սաակաշվիլին քննարկել վրացական բրենդերի պաշտպանության թեման։
«Հայաստանը մեր հարևանն է, որի հետ մենք բարիդրացիական հարաբերություններ ունենք։ Հետևաբար, բոլոր հարցերը կքննարկվեն այդ համատեքստում»,–ասել է Մանջագալաձեն։

Հիշեցնենք, որ Սաակաշվիլին Հայաստան կայցելի հունվարի 22–23–ին։ Այս տարվա իր առաջին պաշտոնական այցի շրջանակներում նա հանդիպում կունենա Սերժ Սարգսյանի հետ։

Որոշ ժամանակ առաջ ԶԼՄ–ներում աղմուկ էր բարձրացել վրացական ազգային արտադրանքը հայկական բրենդերի անվան տակ վաճառելու շուրջ։

No comments: