Wednesday, January 19, 2011

Առանց Արցախի մասնակցության ստորագրված յուրաքանչյուր փաստաթուղթ կմնա թղթի կտոր. ԼՂՀ ԱԺ փոխնախագահ

HayNews.am. 19-1-2011- «2010-ի հունվարին մենք ունեինք այն, ինչ ունենք այժմ` 2011-ի հունվարին` բանակցային գործընթացում որևիցե առաջընթաց չկա: Եվ բոլորը, այդ թվում և Ադրբեջանի նախագահը սկսել են հասկանալ, որ առանց Արցախի իշխանութունների մասնակցությամբ ստորագրված յուրաքանչյուր փաստաթուղթ կմնա իբրև թղթի կտոր: Բոլոր ջանքերը պետք է գործադրել, որպեսզի Արցախը կրկին բանակցությունների կողմ դառնա»,- Regnum-ի փոխանցմամբ հայտարարել է ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանը:
Վերջինս 2011-ին չի տեսնում հակամարտության կարգավորման իրական հնարավորություններ, սակայն կարծում է, որ հնարավոր է ստեղծել արտաքին դրական միջավայր` ԼՂ հիմնախնդիրն արդարացի լուծելու համար:

No comments: