Wednesday, January 19, 2011

ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՒ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ

«Լրագիր» 19-1-2011- Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հունվարի 19-ին հրապարակել է իր սոցհարցման տվյալները, որոնք վերաբերում են Հայաստանում ազդեցիկ քաղաքական գործիչներին: Ըստ Ահարոն Ադիբեկյանի, Հայաստանում ամենաազդեցիկ գործիչը Սերժ Սարգսյանն է` 35 տոկոս, հետո գալիս է Գագիկ Ծառուկյանը` 13 տոկոս, իսկ երրորդը Տիգրան Սարգսյանն է` 8,5 տոկոս: Հայ Ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն Ադիբեկյանի մոտ չորրորդ տեղում է` 4 տոկոս:
Հետո 3,4 տոկոսով Հովիկ Աբրահամյանն է, իսկ Ռոբերտ Քոչարյանի ազդեցիկությունը Ահարոն Ադիբեկյանի մոտ 2,3 տոկոս է:
Արթուր Բաղդասարյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին եւ Սեյրան Օհանյանին ազդեցիկության առումով բաժին է ընկել 1-ական տոկոս:
Վստահելիության առումով, առաջատարը կրկին Սերժ Սարգսյանն է: Նրան վստահում է 17 տոկոսը, Գագիկ Ծառուկյանին վստահում է 7,5 տոկոսը, Տիգրան Սարգսյանին` 6 տոկոսը, Լեւոն Տեր-Պետրոսյանին` 4,5 տոկոսը, Հովիկ Աբրահամյանին` 1,1 տոկոսը, Ռոբերտ Քոչարյանին` 1,5 տոկոսը:

Հարցմանը մասնակցել է մարզերի ու Երեւանի 1600 բնակիչ: Հարցվածների 40 տոկոսի համար չկա վստահելի եւ ազդեցիկ գործիչ: Հարցումը Ադիբեկյանն իրականացրել է 2010 թվականի հոկտեմբերին:

No comments: