Monday, January 31, 2011

Թբիլիսին Թուրքիային Սամցխե-Ջավախքում եւ Ախալցխայում մզկիթ կառուցելու թույլտվություն է տվել

News.am. 31-1-2011- Վրացական կողմը Թուրքիային Բաթումիում մզկիթ կառուցելու թույլտվություն է տվել։ Ինչպես հայտնել է Վրաստանի մշակույթի նախարար Նիկա Ռուրուան, «այդ քայլը պետք է ձեռնարկվի, որպեսզի փրկվեն Թուրքիայի տարածքում գտնվող վրացական մշակութային հուշարձանները»: Այս մասին, ինչպես հայտնում է «Գրուզիա Online»-ը, նախարարը հայտնել է «Պիրվելի» գործակալությանը։
Ինչ վերաբերում է Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ այդ հարցում կայանալիք համաձայնությանը, Ռուրուան հայտարարել է, որ դրա պայմանները հանրությանը հայտնի կդառնան, երբ լինի թուրքական կողմի ստորագրությունը:
Նշենք, որ թուրքական եւ վրացական կառավարական հանձնաժողովների միջեւ արձանագրություն է կազմվել, համաձայն որի Թուրքիան պատրաստվում է Վրաստանում վերականգնել 3 եւ կառուցել մեկ մզկիթ, իսկ Վրաստանը հնարավորություն է ստանալու վերականգնել Թուրքիայի տարածքում գտնվող 4 հնագույն վրացական եկեղեցիները։ Թուրքական կողմը մզկիթներ կվերականգնի Սամցխե-Ջավախքում եւ Ախալցխայում, ինչպես նաեւ Քոբուլեթիի շրջանում եւ կվերականգնի Բաթումիում թուրքական բաղնիքը։

No comments: