Monday, January 31, 2011

Ադրբեջանի իսլամական կուսակցություն. Իսլամիստների ձերբակալությունն ունի քաղաքական ենթատեքստ

Panorama.am. 31-1-2011- Ադրբեջանի իսլամական կուսակցության ձերբակալված ղեկավարն ու նրա կողմնակիցները տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ, մինչև դատարանի վճռի կայացումը:
Այս մասին հաղորդում է Թուրան գործակալությունը:
Հիշեցնենք, որ Կուսակցության ղեկավարն ու տեղակալը ձերբակալվել են հունվարի 7-ին, ապօրինի զենք և զինամաթերք պահելու, ինչպես նաև կազմակերպված հանցախումբ ստեղծելու, իշխանության բռնազավթման մեղադրանքով:
Աղբյուրի փոխանցմամբ, Իսլամական կուսակցությունը, սակայն հերքում է մեղադրանքների իսկությունը: Իսկ, ըստ իսլամական կուսակցության, ձերբակալության պատճառն ունեցել է քաղաքական ենթատեքստ, մասնավորապես, դա եղել է իշխանություններին ուղղված քննադատությունը և դպրոցներում հեջաբ (կրոնական գլխաշոր) կրելու արգելքի կապակցությամբ բողքի մեծ ալիքը:

No comments: