Aysor.am. 24-1-2011- Հայկական ծագումով աշխարհահռչակ ֆրանսիացի երգիչ Շառլ Ազնավուրը կոչ է արել Իսրայելին` պաշտոնապես ճանաչել Թուրքիայի իշխանությունների կողմից հայերի Ցեղասպանությունը, հաղորդում է «Наше кафе»-ն` հղում անելով «Կոլ Ւսրայել» ռադիոկայանին:Ելույթ ունենալով Երուսաղեմի համալասարանի միջազգային մրցանակի հանձնման արարողությանը, որը տեղի է ունեցել երեկ Փարիզում, Ազնավուրը նաև հայտարարել է, որ միայն վերջին տարիներին է ի հայտ եկել Թուրքիայի «քարանձավային հակասեմիտիզմը», որը մերձավորարևելյան բոլոր խնդիրներում գրավել է բաց հակահրեական դիրքորոշում:
Հիշեցնենք, որ Շառլ Ազնավուրը 2009 թ. մայիսի 5-ից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է և ՄԱԿ-ի կենտրոնակայանում երկրի մշտական ներկայացուցիչը:
1915 թ-ից Օսմանական Թուրքիայում սկսվեցին հայկական բնակչության նպատակային հալածանքները` մինչև անգամ հայերի զանգվածային ոչնչացում: Դաժան կոտորածի արդյունքում 1.5 մլն հայեր սպանվեցին, շուրջ 500 հզ. ստիպված էին լքել իրենց բնակավայրերը: Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանության արդյունքում աշխարհի շատ երկրներում ձևավորվեց բազմաքանակ հայկական սփյուռքը:
Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչվել է մի շարք պետությունների կողմից:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment