Monday, January 24, 2011

Մոսկովյան հանդիպումը պետք է սահմանի ԼՂ բանակցությունների ուղղությունը. Նովրուզ Մամեդով

Tert.am. 24-1-2011- Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր Մոսկվայում կընդունի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանին և Էլմար Մամեդյարովին։ Նախարարները մանրամասն կքննարկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները։ Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը։
«Կողմերն ուշադրություն կդարձնեն համանախագահների՝ փետրվարին տարածաշրջան կատարելիք այցի նախապատրաստական հարցերին։ Մոսկովյան հանդիպումը տեղի կունենա ռուսական կողմի նախաձեռնությամբ»,- ասել է ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչը։
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը հայտարարել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Մոսկվայում պետք է սահմանի ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ուղղությունը։ Նրա խոսքով՝ համակամարտության լուծման խաղաղ բանակցություններն առայժմ արդյունք չեն տալիս, սակայն Ադրբեջանը պատրաստ է շարունակել բանակցությունները։

No comments: