Panorama.am. 19-1-2011-Թուրքիայում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն հունվարի 20-ին մեկնելու է Անկարա:
Ըստ «CnnTurk» լրատվական ծառայության` այս մասին հաղորդագրություն է տարածել Անկարայում ԱՄՆ դեսպանատունը:
Նախատեսված է, որ ժամանելուն պես Ռիկարդոնեն ճեպազրույց կունանա լրագրողների հետ Անկարայի Էսենբողա օդանավակայանում:
Նշենք, որ Ռիկարդոնեի թեկնածությունն առաջադրել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, որը օգտվելով իր մասնավոր լիազորությունից սենատորների` արձակուրդի մեջ գտնվելու պայմաններում նախորդ տարվա դեկտեմբերի 30-ին Ռիկարդոնեին նշանակել էր այդ պաշտոնին:
Հիշեցնենք, որ Ռիկարդոնեի նշանակման հարցը երկար ժամանակ ԱՄՆ սենատում չէր լուծվում:
Ռիկարդոնեն աշխատել է Թուրքիայում և տիրապետում է թուրքերեն, իտալերեն, արաբերեն և ֆրանսերեն լեզուներին:

No comments:
Post a Comment