Wednesday, January 19, 2011

Կրկին Սաբինան խոսեց

HayNews.am. 19-1-2011- Միջազգային ճգնաժամային խմբի (International Crisis Group) ղեկավար Սաբինա Ֆրեյզերը հայտարարել է, թե առաջիկա կես տարիների ընթացքում հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց չի գրանցվի:
«Թուրքիայում սպասվում են խորհրդարանական ընտրություններ, և իշխանությունները չեն ցանկանում այս հաշտությանը դեմ տրամադրված ազգայնական կուսակցությունների ակտիվացում: Նմանատիպ իրավիճակ է նաև Հայաստանում: Նախագահ Սերժ Սարգսյանն ու նրա շրջապատը չեն փնտրում Թուրքիայի հետ նորանոր շփումներ` կոշտ գծի կողմնակիցների ճնշումների պատճառով»:
Ֆրեյզերը նաև հայտարարել է, թե «անկախ ստեղծված իրավիճակից, հայ և թուրք հասարակությունների որոշակի շփումը շարունակվում է»:

No comments: