Monday, January 10, 2011

Ֆաքեր. Արեւմուտքը խանգարում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը

News.am. 10-1-2011- Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի բանակցային ճանապարհով. արեւմուտքի միջամտությունն այս հարցում միշտ խորացնում է իրավիճակը:
Այս մասին հայտարարել է Թավրիզի Առեւտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Հաուշենգ Ֆաքերը Իրանի հանձնաժողովի նախագահի` Ռաջաբ Սաֆարովի հետ Մոսկվայի առեւտրային պալատում ունեցած հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը նախապայման է Ջուղա-Մոսկվա երկաթծային հաղորդակցությունը վերականգնելու համար:
«Մինչեւ իսլամական հեղափոխությունը, ամեն օր 400 կցասայլեր տեղափոխվել են այս երկաթգծով: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը բերել է երկաթծի կործանման»,-ասել է նա:
Իր կողմից Ռաջափ Սաֆարովը նշել է, որ Արեւմուտքը մտահոգված է այն փաստով, որ հակամարտության կարգավորումից հետո հնարավոր է մեծանա Իրանի դերը հակամարտությունների լուծման գործում:
«Անտրամաբանական է, որ երկրների միջեւ եղած հակամարտության պատճառով երկաթգիծը, որն ունի ռազմավարական նշանակություն, կմնա փակ»,-ասել է նա:
Սաֆարովը նաեւ հայտարարել է, որ ռուսական երաթգծային ընկերությունը պատրաստ է իր ներդրումն ունենալ Ջուղա-Մոսկվա երկաթգծի վերականգման գործում:

No comments: