Panorama.am. 10-1-2011- Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունն իր գործունեության նպատակ ու կարգախոս էր դարձրել «Զրո խնդիր հարևանների հետ» հայտնի թեզը: Այս շրջանակներում կատարված աշխատանքների շնորհիվ որոշ չափով ջերմացել է էր թուրք-հունական հարաբերությունները, հաճախակիացել էին միջկառավարական շփումներն ու պաշտոնական փոխայցերը:
Համենայնդեպս այդպես էր վկայում թուրքական մամուլը վերջին շրջանում:
Ինչպես բնորոշում է «Milligazete» էլեկտրոնային օրաթերթը, Հունաստան-Թուրքիա հարաբերություններում աստիճանաբար գարնանային եղանակ էր ձևավորվում: Մինչդեռ երեկ Հունաստանի վարչապետը անսպասելիորեն ձմռան սառնություն հաղորդեց այդ հարաբերություններին:
Խնդիրը հետևյալն է. Հունաստանի վարչապետ Գեորգիոս Պապանդրեուն այցելել է Էրզրում և իր հրապարակային ելույթում Թուրքիային անվանել է բռնազավթիչ պետություն Էգեյանում և Կիպրոսում: Թուրքական պարբերականը նկատել է տալիս, որ դրանք պատահական խոսքեր չեն և ոչ էլ պատահական վայր է ընտրված այդ մասին բարձրաձայնելու համար: Նշվում է, թե Հունաստանի վարչապետը միտումնավոր է այդ խոսքերը հնչեցրել Էրզրումում, որտեղ հազարավոր թուրքեր են նահատակվել ռուս-օսմանական պատերազմներում: Այնուհետև հոդվածագիրը շարադրել է Էրզրումի խեղաթյուրված պատմությունը:
Նշենք, որ Էրզրում (Կարին) նահանգը Արևմտյան Հայաստանի վարչատարածքային միավորներից ամենաընդարձակն էր: 20-րդ դարասկզբին այն ուներ շուրջ 50.000 քառ. կմ տարածք: Էրզրումի տարածքի զգալի մասը կազմում էր հին Բարձր Հայք աշխարհը: Պատմական վկայություններով` Էրզրում քաղաքը հիմնադրվել Ք.Ա. 2-րդ հազարամյակի կեսերին հայոց թագավոր Կարաննիի կողմից, որից էլ առաջացել է քաղաքի հայկական Կարին անունը։ 19-20-րդ դարերի ընթացքում ռուսական զորքերը 3 անգամ գրավել ու այնուհետև Օսմանյան կայսրությանն են վերադարձրել Էրզրումը:
Նահանգի հայության մեծ մասը զոհ գնաց Մեծ եղեռնին: Իսկ ողջ մնացածները տարագրվեցին: Այժմ Էրզրումը Թուրքիայի Հանրապետության 81 նահանգներից մեկն է: Իր շրջակայքով նահանգը հայտնի է որպես լեռնադահուկային հանգստի գոտի:

No comments:
Post a Comment