Monday, January 10, 2011

Թուրքիայի համար ամենավտանգավորը ԱՄՆ-ն է

Panorama.am. 10-1-2011- Թուրքիայի 31 նահանգներում անցկացված սոցհարցման արդյունքներից պարզվել է, որ հարցվածների 43 տոկոսի համոզմամբ Թուրքիայի համար ամենամեծ վտանգ ներկայացնողը ԱՄՆ-ն է: Ձայների 24 տոկոս հարաբերակցությամբ` երկրորդ տեղում Իսրայելն է:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «CnnTurk» լրատվական ծառայությունը` վկայակոչելով ամերիկյան «WSJ» պարբերականին:
Ըստ հրապարակված տվյալների, Իրանի Իսլամական Հանրապետությունն իր վտանգավորության աստիճանով` 3 տոկոս, Անկարայի համար զբաղեցնում է երրորդ տեղը:
Նշվում է նաև, որ «Զրո խնդիր հարևանների հետ» արտաքին քաղաքական կուրսի շրջանակներում որոշակի մերձեցում է նկատվել հայ-թուրքական հարաբերություններում, ինչ արդյունքում էլ թուրքերի շրջանում 1 տոկոսով նվազել է ընկալումն այն մասին, որ Հայաստանը վտանգ է ներկայացնում Թուրքիայի ազգային անվտանգության համար:

No comments: